понедельник, 23 февраля 2015 г.

Եգիպտոսի դպրոցները

Թագավորական գրչ Կաիի արձանը, կրաքար (Կաիի դամբարան, Սաքարա մ.թ.ա. III հազարամյակ, Լուվրի, Փարիզ)


Հին թագավորության շրջանում փարավոնի արքունիքում հիմնվում են դպրոցներ, որտեղ սովորում են ապագա գրիչները: Ավելի ուշ երևան են եկել տաճարներին, իսկ նոր թագավորությանշրջանում՝խոշոր պետ. հիմնարկներին կից դպրոցներ: Դպրոցներում սովորում են 5-16 տարեկան տղաները: Աշակերտներըն 12 տարեկանից գրագրի աշխատանք են կատարել գրասենիկներում: Դասերը սկսվել են  վաղ առավոտից, տևել մինչև ուշ երեկո: Դպրոցներում եղել է խիստ կարգապահություն, կիրառվել են մարմնական պատիժներ հիմնական առարկաներն են եղել ընթերցանությունը, գրությունը և համրանքը: Գրագիտության ուսուցումը հերոգլիֆները(սովորաբար խմբով երգելով) և գրավոր վարժությունները: Գրում էին եղեգնյա բարակ փայտիկով, սև ներկով. Կարմրով սկսել են նոր պարբերությունը: Սկզբում գրում էին խեցաբեկորների, կրաքարի կտորների վրա: Գրելուն վարժվելուց հետո թույլատրում էին գրել երկար, նեղ (16սմ) պապիրութի վրա: Մեծ ուշադրություն եր դարձվում համրելուն: Գտնվել են դպրոցական «տետրեր»՝ գործնական բնույթի խնդիրներ լուծումով: «Տետրեր» գրանցվում էին խնդրի լուծումն ու պատասխանը: Ուս. առարկաներից բացի դպրոցներում սովորեցնում էին մարմնամարզական վարժություններ, լով, կիրթ շարժուձև: Տաճարներին կից դպրոցներում, ընդհանուր առարկաներից բացի, ուսուցանում էին կրով, ինչպես նաև աստղագիտություն և բժշկություն: Բարձր դասի երեխաները սովորում էին զինվորական դպրոցներում և դառնում զորապետներ:

Комментариев нет:

Отправить комментарий