пятница, 25 апреля 2014 г.

Եգիպտական անիծված արձանի տեղաշարժման արեղծվածը պարզվել է

Որոշ ժամանակ առաջ միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել էին անգլիական Մանչեսթեր քաղաքի թանգարանում ցուցադրվող հին եգիպտական մի արձանի, որն իբրև թե անիծված է ու օրվա ընթացքում անհասկանալի ձևով փոխում է դիրքը։ 
Թանգարանի տնօրինությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ արձանն օրվա ընթացքում 180 աստիճանով փոխում է իր դիրքը։

Սակայն, ինչպես նշում է Al Arabiya-ն, բրիտանացի հետազոտող Քեմփբել Փրայսն այս ֆենոմենը բացատրել է դիֆերենցիալ շփման արդյունքում առաջացած թրթռումով (վիբրացիա)։

Mystery Map հաղորդման շրջանակներում նա ապացուցել է, որ թանգարանի այցելուների շարժումներից, ինչպես նաև հարևան փողոցի երթևեկության արդյունքում առաջացած թրթռումներն են ստիպում արձանին տեղաշարժվել։

Այժմ արձանն ամուր ֆիքսվել է հատակին, որպեսզի այլևս չպտտվի ու մարդկանց շփոթության մեջ չգցի։



среда, 23 апреля 2014 г.

Սֆինքս

Սֆինքսը կառուցված էր կնոջ գլխով, առյուծի մարմնով և թաթերով, արծվի թևերով և ցլի պոչով դիցաբականական արարած էր:
Սֆինքսերը շատ հայտնի են տարբեր երկրներում, բայց դրանցից ամենահայտնին դա եգիպտական սֆինքսն է, որը կառուցվել է Քեոփսի բուրգի հարևանությամբ( Ներքեվում դուք կգտնեք Քեոփս բուրգի մասին): Նեղոս գետի ձախ  ափին կա Գիզեի բուրգը՝ բուրգւ նայում է դեպի արևելք (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/WMA_button2b.png/17px-WMA_button2b.png29°58′31″ հս. լ. 31°08′15″ ավ. ե.), իսկ նրա կոխքին կա ամենախոշոր և ամենահայտնի Գիզեի մեծ սֆինքսը: Ցավոք սրտի այն հայտնի չե թե երբ է կառուցվել, բայց ենթադրում են, որ այն կառուցվել է մ.թ.ա. 2558-2532 թթ. Թագավորած խեփրեն փարավոնին: Նրա ամբողջական կրքարե ժայռից կերտած արձանի երկարությունը 73մ է, իսկ բարձրությունը 20: Եգիպտական մյուս հայտնի սֆինքսը գրանիտից քանդակած Հաթշեփսույթ փարավոնի գլխով սֆինքսն է:

пятница, 18 апреля 2014 г.

Պտղոմեոս II Եղբայրասը


Պտղոմեոս II Եղբայրասը Եգիպտոսի հելլենիկական արքա էր 283-246 թթ: Նա Պտղոմեոս I Սոտերի որդին էր: Պտղոմեոս II Եղբայրասը հռչակվել է որպես գիտությունների և  արվեստների սիրող և հոցանավոր: Ալեքսանդրիայի գրադարանը հիմնադրվել է Պտղոմեոս II Եղբայրասերի կողմից:


Պտղոմեոս II Եղբայրասի հայրը եղել էր Պտղոմեոսների հարստության հիմնադիր Պտղոմեոս II Ստերը, մայրը ՝ Բերենիկեն: Պտղոմեոս II Եղբայրասը եղել էր կրտսեր որդին և ունեցել է երկու կիսահարազատ եղբայր ՝ Պտղոմեոս Կարավնոս և Մելեագրոս անուներով, որըվերջինս եղել է Մակեդոնիայի արքա:Բալկաններ ներխուժելու ժամանակ ( մ.թ.ա. 3 դարում) երկուսով սպանվել են

четверг, 17 апреля 2014 г.

Թութանհամոն

Թութանհամոնը եգիպտոսի Նոր թագավորության դինաստիայում 18-րդ թագավորն է եղել:Թութանհամոնը գեղեցիկ և հմայիչ չեր: Նա ունեցել է գայլի երախ, ծուռթաթ էր, կաղացել է և քայլելիս ձեռնափայտով է քայլել: Եգիպտական փարավոների ամենահանելուկային է մուիայի անթրոպոլոգիական և գենետիկական ուսումնասիրության: Թութանհամոնը գեղեցիկ կանաց իմագծեր չի ունեցել, որը պատկերված է նրա ոսկեձույլ դիմակի վրա: Թութանհամոնը գահ է նստել տասը տարեկանում և ապրել 9 տարի և մահացել ոչ մի նշանակալից բան չանելով: Մինչև նրա դամբարանի հայտնաբերելը նրա մասին քիչ բան գիտեին

четверг, 10 апреля 2014 г.

Օսիրիս


Օսիրիսը անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը։Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն և արհեստներ։Համաձայն առասպելի նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի և ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։Թաղելով ամուսնու միակցված և զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հորուսին։ Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հորուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ։ Հորուսը մեծանում է, զորեղանում և չափահաս դառնալով՝ անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը։ Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը պարտվում է և կորցնում աչքը։ Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին։ 

среда, 9 апреля 2014 г.

Կոտորակները Հին Եգիպտոսում

Եգիպտացիները շատ հաջողություններ են ունեցել հատկապես մաթեմատիկայում: Փարավոնները ունեին գրագիր անունով մի աշխատավոր, որոնց աշխատանքը շատ դժվար էր: Գրագիրները անում էին այնպիսի աշխատանք որը պահանջում էր իմանալ լուրջ մաթեմատիկա: 1853թ. եգիպտական բուրգերից մեկում գտնվեց 544սմ երկարությամբ և 33սմ լայնությամբ մի ուղղանկյունաձև պապիրուս: Պապիրուսը կազմել է գրագիր Ահմեսը, որը ծառայում էր Ամենեմհետ III փարավոնի արքաունիքում: Պապիրուսում նկարագրված էր այն ամենը ինչ այն ժամանակ եգիպտացիներին հայտնի էր այն բնագավառում: Ահմեսի պապիրուսից մենք իմանում ենք, որ դեռ այն ժամանակ եգիպտացիներին հայտնի է եղել կոտորակները: Բոլոր եգիպտական կոտորակները (բացի 2/3-ից) բաժիններ էին: Դրանք գրում էին այնպես, ինչպես բնական թվերը, միայն բնական թվերից տարբերելու համար վերևում կետ էին դնում: Ահմեսի պապիրուսում որոշ կոտորակններ այսպիսին էին:
Կոտորակները ներկայացնում էին, որպես բաժինների գումար: Ներկայացման այս եղանակը շատ օգտակար էր գործնական խնդիրներում: Կոտորակներով գործողություններից հին եգիպտացիները տիրապետում էին,ըստ էության, միայն գումարմանը: Մյուս բոլոր թվաբանական գործողությունները հանգեցվում էին նրան:

понедельник, 7 апреля 2014 г.

Հայերը Եգիպտոսում

                                                                        
Իակ դուք գիտեիք, որ մեր թվարկությունից առաջ հաստատվել են Եգիպտոսում հայերը: Եգիպտացիները 1947-48 թթ ավելի քան 3,5 հզ, նեևգաղթել են Հայաստան:Այժմ հայերի 6 հզ. ապրում է Եգիպտոսում՝ Կահիրում և Ալեքսանդրիայում: Հայերը Եգիպտոսում միշտ գնահատելի դեր են կատարել քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Նուբարյան գերդաստանը Եգիպտահայ համայքի կյանքում նշանավոր ավանդ ունի:  Նուբար փաշա Նուբարյանը զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել օրենսդրական բարեփոխումներ, հայ պարբերական հրատարակմանը դրամական միջոցներ է տրամադրել, դպրոցների հիմնադրման համար ւ բարձր պաշտոներ վարել:
Իսկ դուք գիտեիք, որ Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ. ): Կահիրերում և Ալեքսանդրիայում կան Նուբարի անունով փողոցներ:
Իսկ Պողոս փաա Նուբարյանը հիմնվել է Հայկական բարեգործական ընհանուր միությունը (1906 թ. ), բացվել բազմաթիվ մշակույթային կենտրոններ, հրատարակվել պարբերակներ,  ֆինանսավորել է օտար երկրներից հայրենադարձող հայերի համար Երևանի մոտակայքում ավանի կառուցումը, որը նրա անունով կոչվել է Նուբարաշեն:



воскресенье, 6 апреля 2014 г.

Եգիպտոսի արվեստը

Մեր դպրոցի սիրելի ընկեր Արտակը նույնպես հետաքրքրվել է Եգիպտոսով:Ցանկացողները թող սեղմեն այստեղ ՝ Մաս |   Մաս || :

Հին Եգիպտոս

Ճիշտ է մենք չենք սարքել, բայց հետաքրքիր է : )

Վերջին բուրգը

Քեոձս փարավոնի համար կառուցվել է մեծ բուրգ (Ք. ա. մոտավորապես 2575թ): Շինարարության համար օգտագործվել է երկու միլիոն սալ: Փարավոնը թաղվել է կետրոնական պալատում:
 

Ինչու կանգ առավ բուրգերի կառուցումը

Իսկ դուք գիտեիք, որ վերջին Ք. ա. 1570 թ շուրջ 90 բուրգ է կառուցվել: Բայց կողոպտիչների համար հեշտ էր ներս մտնելը: Հենց դրա պատճառով է, որ Նոր թագավորության փարավոններին թաղում էին  Թեբեի գաղտնի դամբարաներում: Հենց այդ վայրը հայտնի է ինչպես Թագավորների հովիտ:Այս դամբարնել է մեծ մասը կողոպտվել, սակայն այստեղ են հնագետներ Հովարդ Կարտերը և լորդ Կարնարվոնը հայտնաբերվել պատանի թագավոր Թութանհամոնի անվնաս մնացած դամբարանը:

Ի՞նչ է մումիան

Մումիան զմռսված, պահպանված մարմին է: Մումիա պատրաստող մարդիկ կոչվում են զմռսողներ: Չորացնելուց և յուղեր քսելուց հետո մարմինը փաթաթում էին ավելի քան 5 կմ երկարությամբ փաթաթաններով: Քուրմը հետևում էր զմռսողների աշխատանքին: 

Մահվան դիմակ

Մահվան դիմակը այդպիսի մի դիմակ է, որի վրա նկարված է այն մարդւո դիմակը որի համար պատրատվել է այդ դիմակը: Մահվան դիմակը հիմնականում պատրատում են փարավոների համար:  Երբ այդ մարդը մահանում է անրա գլխին են դնում այդ դիմակը և թաղում: Ահա և նկարում կարող եք տեսնել Թութանհամոնի մահվան դիմակը: 

Ինչպես էին կառուցում բուրգերը

Տարբեր գիտնականներ տարբեր ձևի են մտածում: Որոշ գիտնականներ մտածում են, որ առաջին շարքը կառուցել են և ավազով ծածկել, հետո երկրորդ բարձրացնում են ավազի վրայով դնում իր տեղը և հետո ավազով ծածկում և այդպես շաուրնակ մինչև բուրգի գագաթը, իսկ հետ ավազը մաքրում էին: Որոշ գիտնականներ էլ ասում են, որ նրանք առաջին շարքը կառուցել են, իսկ երկրորդ, երորրդ և ավելի բարձր շարքերի համար աստիճան են կառուցել, իսկ երբ ավարտում էին քանդում էին աստիճանը:

Անուբիս

Անուբիսը Հին Եգիպտոսի աստված է, որի գլուխը գայլ է, իսկ մարմինը մարդու: Նա նաև  դիրիժոր է մահացած մարդկանց անդրշիրիմյան կյանքում: Նա հանդիսանում է բարեխոս գերեզմանատների ու գերեզմաների, պահապան թույների և դեղամիջոցների:Ըստ հին եգիպտական դիցաբանության, նա Օսիրիսի որդին է իսկ մայրը՝ Նեֆտիդան: Անուբիսի պաշտպանմունքի կենտրոնը հանդիսանում է մայրաքաղաք 17-րդ գերագույն եգիպտական նորմի քաղաք՝ Կինլոպոլը: Անուբիսի ձևով մի շան, արձանիկ է եղել մեզ հայտնի Թութանհամոնի շիրմնաքարին:Անուբիսը ինքը դառնում է դիրրժոր, որի միջոցով ոգին գնում է դատարան Օսիրիսի մոտ: Տեքստերից մեկում նկարագրվում է Օսիրիսի դատը, որտեղ Անուբիսըկշռում է սիրտը ամբողձ ճշմարտության ծավալով ՝ կշեռքի ձած կողմում տեղադրված է մահացածի սիրտը, իսկ աջում մի փետուր, որը խորհրդանշում է ճշմարտություն:

суббота, 5 апреля 2014 г.

Ռա

Ռա, արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ: Պաշտմունքի հնագույն և գլխավոր կենտրոնը եղել է Հելիպոլիս քաղաքը: Հին թագավորության հինգերորդ արքայատան բարձացումից հետո Ռան դարձել է համադիցարանի գլխավոր աստվածը, և նրա պաշտմունքը կրել է համաեգիպտական բնույթ ու տարածվել նաև հարևան Նուբիայում: Ռա պատկերվել է արևի սկավառակով պսակված բազեի գլխով և մարդու մարմնով: Ռան համարվել է արարիչ աշխարհի և մարդկանց, որոնք իբրև ծնվել են Ռայի արցունքներից: Ռան ներկայացել է նաև Փարավոնների հայր: Փարավոնները կրում էին <<Ռայի որդի>> տիտղոսը և գիտեք, որ չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր Ռայի անունը օրինակ՝ Ջեդեֆրե,Խաֆրա,Մենքաուր: Եվ Ռան ներկայացել է նաև հանգուցյալների խնամակալ: Ռան իր ճանապարհորդությունը կատարում էր երկու նավակներով՝ Մանջեթով (Անհամար տարիների նավակով) և Մեսեքթեթով: Առաջին երկանվով ճանապարհորդում էր երկնակամարով՝ արշալույսից մինչևե մայրամուտ, երկրորդով՝ Եգիպտոսի անդրաշխարհով, որին ասում էին Դուաթ: <<Բուրգերի բնագրերում>> Ռան դրսևորվում է որպես հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբրև նա մասնակցել է անդրշիմինյան ատյանների, ննշեցյալ փարավոններին պարգևել լույս և ջերմություն):Իրենց հատկանիշներով հանդերձ, աստիճանաբար Ռային են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Հորուսը,Ամոնը, Պտանը,Օսիրիսը,Խնումը,Խեփրին,Սեբեկը և ուրշները: Լուսնի աստված Տոտը համարվել է Ռայի սիրտը և գիշերային տեղապահը, Ապիսը և Բենուն՝նրա ոգինները,Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրաշունչ վիշապ Ուտեն՝աչքը և հովանավորը: Ռան նաև համարվել է Երկինք-Կովից ծնված <<Ոսկե հորթ>>, կամ ծնված Հրե կղզուց, որը նրա քաոսն ու խավարը ոչնցացնելու ուժ է պարգևում, աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար: Նաև համարվել է, որ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսում: Ռայի մասին կապվող այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփողությունների մասին պատկերացումներին: Հին հույները Ռային նմանացել են Հել
իոսին: