понедельник, 2 февраля 2015 г.

Հիերոգլիֆներ

Հիերոգլիֆներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800տարի)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ գաղափագիրն արտահայտում էր բառիմաստ(հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները (որոշիչները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ,գիտություն», մեղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավևի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձիննշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ գրանշաններն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր:

Комментариев нет:

Отправить комментарий