понедельник, 23 февраля 2015 г.

Եգիպտոսի դպրոցները

Թագավորական գրչ Կաիի արձանը, կրաքար (Կաիի դամբարան, Սաքարա մ.թ.ա. III հազարամյակ, Լուվրի, Փարիզ)


Հին թագավորության շրջանում փարավոնի արքունիքում հիմնվում են դպրոցներ, որտեղ սովորում են ապագա գրիչները: Ավելի ուշ երևան են եկել տաճարներին, իսկ նոր թագավորությանշրջանում՝խոշոր պետ. հիմնարկներին կից դպրոցներ: Դպրոցներում սովորում են 5-16 տարեկան տղաները: Աշակերտներըն 12 տարեկանից գրագրի աշխատանք են կատարել գրասենիկներում: Դասերը սկսվել են  վաղ առավոտից, տևել մինչև ուշ երեկո: Դպրոցներում եղել է խիստ կարգապահություն, կիրառվել են մարմնական պատիժներ հիմնական առարկաներն են եղել ընթերցանությունը, գրությունը և համրանքը: Գրագիտության ուսուցումը հերոգլիֆները(սովորաբար խմբով երգելով) և գրավոր վարժությունները: Գրում էին եղեգնյա բարակ փայտիկով, սև ներկով. Կարմրով սկսել են նոր պարբերությունը: Սկզբում գրում էին խեցաբեկորների, կրաքարի կտորների վրա: Գրելուն վարժվելուց հետո թույլատրում էին գրել երկար, նեղ (16սմ) պապիրութի վրա: Մեծ ուշադրություն եր դարձվում համրելուն: Գտնվել են դպրոցական «տետրեր»՝ գործնական բնույթի խնդիրներ լուծումով: «Տետրեր» գրանցվում էին խնդրի լուծումն ու պատասխանը: Ուս. առարկաներից բացի դպրոցներում սովորեցնում էին մարմնամարզական վարժություններ, լով, կիրթ շարժուձև: Տաճարներին կից դպրոցներում, ընդհանուր առարկաներից բացի, ուսուցանում էին կրով, ինչպես նաև աստղագիտություն և բժշկություն: Բարձր դասի երեխաները սովորում էին զինվորական դպրոցներում և դառնում զորապետներ:

Քեոփսի Արևային Նավը

Քեոփսի փարավոնի Արևային նավը նախկինում գտնվում էր հենց բուրգի ներսում: Մոտ 5000 տարի շարունակ հողի մեջ թաղված մնալով՝ 1954 թվականին հայտնաբերվեց բուրգի հարևանությամբ մի փոսի խորքում՝ առանձին կտորներով: Դրանք վերամիավորվել և այժմ պահվում են բուրգի մոտ կառուցված <<Արևային նավի թանգարանում>>:

 Արևային նավը եգիպտական առասպելաբանության մեջ խորհորդանշական իմաստ ունեցող առարկա է՝ կապված օրվա արևային փուլերի և նրա արարիչ արևի աստված  Ռայի (Ամոն-Ռա) պաշտամունքի հետ: Հին եգիպտացիները մշտապես կրկնվող արևածագն ու արևամուտը նմանեցնում էին կյանքի և մահվան հերդագայությանը: Այսպես՝ ամեն առավոտ արևը ծնվում է արևելքում, հասնում մինչև զենիթ, ապած էր անում արևմութքում կամ անհետանում մեռյալների թագավորությունում: Այս ճանապարհորդությունը արևի աստվա Ռան անցնում էր Արևային նավով: Նավի ընտրությունը՝ որպես փոխադրամիջոց, կապված է հին եգիպտական քաղաքակրթության մեջ Նեղոս գետի, առհասարակ ջրի՝ առանցքային նշանակություն ունեցող առժեքի հետ: Հին եգիպտացիները բոլոր երևույթները ջանում էին մեկնաբանել ըստ իրենց դարավոր հավատալիքների: Նրանց համար ամենակարևոր հասկացություններից էր հերդագայության հասկաթությունը, օրինակ՝ գիշերվա և ամեն առավոտ վերածնվող արեգակի շրճապտույտը, տարիներ շրճապտույտը՝ կապված  նեղոսի ջրերի մակարդակից, որոնք կարող էին ինչպես ուրախության, այնպել էլ տխրության առիթ դառնալ (վարարունների կամ երաշտի դեպքում), և կամ կյանքի շրջապտույտը, երբ ծնունդը հաջորդում է մահվան:

Փոքր փաստեր Հին Եգիպտոսի մասին

1965թ կենսաբանները պարզել են, որ եգիպտական արքայադուստր Մենեի մումիայի պահպանված մաշկային բջիջները կենսունակ էին: Իսկ արքայադուստր Մենեն մահացել է հազարավոր տարիներ առաջ: Բազմաթիվ տեղերում այնքան լավ պահպանված մումիաներ են հայտնաբերվել, որ թվում է, թե կենդանի են:

Քար, որը թանկ էր ադամանդից(Երբ արևը աստված էր); Մաս 2-րդ

Ֆրանսիական նավատորմն աննկատ անցավ ծովը, և Հուլիսի երկուսին ֆրանսիացիներն  ափ իջան Եգիպտոսում: Բուրգերի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը եգիպտացիների հետ: Նապոլեոնի բանակի դեմ դուրս էր եկել Եգիպտոսի բեյ Մուրադի այրուձին:Արագավազ  ձիերի հեծած մամլուքները, որ կազմում էին բեյի անձնական գվարդիան, արտակարգ խրխորտ ու մարտական տեսք ունեին. Թվում էր իրենց կեռ թրերով նրանք կկոտրեին ֆրանսիական հետևակին: Սակայն իտալական արշավանքի վետերանների փորձն ու կարգապահությունը հաղթեցին եգիպտական հեծելազորի դյուրաշարժությունը: Բուրգերի մոտ մղված ճակատամարտում ֆրանսիական էքսպեդիթիոն կորպուսը ջախջախեց բեյի զորքերին, և արդեն հուլիսի 25-ին Նապոլեոնը մտավ Կահիրե:
Սակայն հաղթանակից ոչ լռիվ երկու շաբաթ անց բախտը երես թեքեց Նապոլեոնից: Աբուքիրի ծովածոցում, ուր խարիսխ էր նետել ֆրանսիական  ամբողջ նավատորմը, անսպասելիորեն հայտնվեց Նելսոնը: Նավերի անձնակազմերի թույլ էր տրվել ափ իջնել, և ֆրանսիական ծովակալը, չնայած անգլիացիների հայտնվելուն, նույնիսկ մարտական տագնապ չհայտարարեց, քանզի վստահ էր, որ հակառակորդը չի համարձակվի մտնել ստորջրյա վտանգավոր խութերով ու ծանծղուտներով լի ծոցը: Բայց Նելսոնը ներխուժեց ծոց և, նավային հրետանոց կրակ բացելով,խորտակեց ափին սեղմված ֆրանսիական նավերը:Աբուքիրի ծոցում կրած պարտությունը կտրեց Նապոլեոնի ճանապարհը, դեպի Ֆրանսի և երկար ժամանակ նրան պահեց Եգիպտոսում:
Գեներալ Դեզեի կորպուսում, որը հետապնդում էր պարտված Մուրադին,գտնվում էր գիտական հանձնաժողովի անդամ Դոմինիկ Վիվան Դենոնը: Այդ մարդու կյանքն արտակարգ հետաքրքրիր էր: Նրանում, ինչպես գեղադիտակում, հերթվ արտացոլվել են այն ժամանակ Ֆրանսիան ու Եվրոպան ցնցած բոլոր հեղաշրջումները: արիստոկրատ և տաղանդավոր նկարիչ Դենոնը միապետության ժամանակ արժանացավ բոլոր հնարավոր պատիվներին ու արտոնությւոններն: Նրա առջև, որպես նրբաբաց էին Եվրապայի լավագույն տների դռները: Փարիզում նա հնությունների թագավորական հավաքածուի պահապանն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ և միաժամանակ տիկին Պոմպուդուրի հոմանին: Լյուդովիկոս XV-ը նրան ուղարկեց Պետերբուրգ որպես ֆրանսիականդեսպանության առաջին քարտուղար: Գտնվելով Ռուսաստանում,Դենոնը կարողացավ նվաճել Եկատերինա կայսրուհու բարեհաճությունը: Այնուհետև որպես դեսպան փոխադրվելով Շվեցարիա, նա սերտ բարեկամություննն հաստատեց Վոլտերի հետ, որ մշտական հյուրն էր:

Անուկետ


Անուկետ (Անուկիս Հունական տարբերակը, անգլերեն «Անուկետ» - ի) - Հին եգիպտական աստվածուհի, ի սկզբանե համարվում եր աստվածուհի Նեղոսի Վերին Եգիպտոսում և շրջակա հողերը. Ավելի ուշ ձեռք է բերել պաշտամունքի համաեգիպտական, քանի որ բարեխոս Նեղոսի I սկզբի աստվածուհի, Էլեֆանտինի կղզու և Ասուանի. Բացի այդ, այն նաև համարվում է հովանավոր լցվել է Նեղոս, որը նախատեսված է ընձեռում գյուղատնտեսության.                                                                            
Եգիպտոսում.Որպես աստված Խումը, Բրուտը և նրա կինը`Սաթիսը համարվում եին Նեղոսի աղբյուրների աստվածները, Անուկիսը եգիպտական ավանդույթի երևում էր, քանի որ նրանց աղջիկը ծնվել է միաձուլման Սպիտակ և 

Կապույտ Նեղոսի մեջ Դոնգոլա: Անուկետ հետ կապված արագությամբ գետի շրջանի I և շեմին, հետեւաբար, հետ Ռադիո և արագ արագ Այծքաղ Հետեւաբար, արվեստի հաճախ հայտնաբերվել է ձեվով պատկերների Անուկիս Այծքաղ 

(ենթադրվում է, որ այս պատկերը պարտք է 
վերցրած նուբիաից). Պատկերված է որպես մի կին, հագած մի թագ փետուրներից. Սուրբ կենդանին – Այծքաղ:















понедельник, 16 февраля 2015 г.

Եգիպտոսի Գաղտնիքներիը

Հին աշխարհում Եգիպտացիները եղել են ամենականավոր քիմիկոսները։ Մինչ հիմա ժամանակակից քիմիկոսները չեն կարողանում այնպիսի նյութեր, մումիաներ չեն կարողանում անել ինչպես անում էին հին եգիպտացիներրը։ Դիակները զմռսելու նրանց գաղտնիքը մինչև հիմա բացված չէ։
Նաև ներկեր պատրաստելու գործում եգիպտացիները նորից եղել են ամենալավը։ Հետաքրքիր է այն, որ նրանց նկարած նկարները պաատի վրա չորս հազար պահպանվել են իրենց պայծառությամբ և դիմացկունության։
Մեր նախկին նյութից Հաթշեպուտի մասինից արդեն պարզ է որ եգիպտացիները շատ լավ են եղել նաև պարֆյումերայից։ Նրանք պատրաստում էին զանազան նյութեր որը պետք էր եգիպտացիները կոսմետիկի համար։

Քար, որ թանկ էր ադամանդից (Երբ արևը աստված էր); Մաս 1

1.
1798 թվականի մայիսին դեպի Եգիպտոս արշավանք սկսելով, Նապոլեոնը Թուլոնի նավահանգստում կենտրոնացրեց հարյուր քսանութ նավ և իտալական արշավանքի երեսունութ հազար վետերանների: Դա շատ հանդուգն ձեռնարկում էր, որովհետև Միջերկրական խովի ջրերը հսկում էր Մեծ Բրիտանիայի այն ժամանակ հզոր նավատորհմը՝ Նելսոնի գլխավորությամբ: Սակայն Նապոլեոնը հույս ուներ, թե անգլիական նավերում տեղի ունեցած նավաստիական երկու խռովություններն այնքան կազմալուծած կլինեն հակառակորդին, որ ֆրանսիական թեթև նավերը կկարողանան աննկատելիորեն որընթաց անցնել ջրափակման օղակի միջով:
Այդ արշավանքի ծրագրերը չէին սահմանափակվում Եգիպտոսի նվաճմամբ: Նապոլեոնը մտադիր էր մի փոքր, բայց մարտերում կոփված բանակով այնուհետև շարժվել դեպի Հնդկաստան, նվաճել այն և այդպիսով քայքայել բրիտանական համաշխարհային  կայսրության հիմքերը:
Պատանի հասակից Նապոլեոնը գտնվում էր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների տպավորության տակ, ուստի և նրա հետքերով գնալով, երազում էր Արևելքում մեծ տերություն ստեղծել, որի գլուխ կկանգներ ինքը՝ որպես իշխան, միահեծան տիրակալ:
XVIII դարի վերջին Եգիպտոսը եվրոպացիների համար տակավին գաղտնիքներով ու հմայքով լի մի երկիր էր: Նրա պատմությունը հայտնի էր միայն հին գրողների՝ ինչպիսիք են Հերոդոտը, Ստաբոնը, Դիոդորոսը, Պլուտաքոսը, ստեղծագործություններից, Վերածննդի դարաշըրջանի գրողների խառնաշփոթ հաղորդումներից: Այնտեղ եղած ճանապարհորդները հրաշքներ են պատմել վերից վար խորհրդավոր նշաններով պատված և անապատի  թռչկան ավազով կիսով չափ ծածկված հին  փլափլատակների, տաճարների,բուրգերի,սյուների,սֆինքսերի  ու կոթողների մասին: Նրանց մեջ էր նև լեհ Հնագետ, պատմաբան և ճանապարհորդ,<<Սարագոսում գտնված ձեռագի>> հեղինակ Յան Պոտոցկին (1761-1815), որը 1797 թվականին, այսինքն Նապոլեոնի արշավանքից մեկ տարի առաջ, ֆրանսերեն Հրատարակեց իր <<Ճանապարհոդությունը Թուրքիայում և Եգիպտոսում>> գիրքը:                                        

Եգիպտոսը,իսկ հետո Հնդկաստանը նվաճելուց բացի, Նապոլեոնն իր առջև ևս մեկ նպատակ էր դրել,մարդկության համար ավելի օգտակար,քան նրա ռազմական ծրագրեր էին. արշավանքը դեպի Եգիպտոս պետք է դներ այդ երկրի պատմության կանոնավոր ուսումնասիրության սկիզբը ու ուստի Նապոլեոնն իր հետ վերցրեց գիտնականների և նկարիչներին,աստղագետներին ու երկրաչափների,քիմիկոսների,հանքափորների,արևելագետների,տեխնիկների,գեղանկարիչների, գծագրողների և անգամ բանաստեղծների մի մեծ խումբ:

Մաստաբան

Մասւտաբանը ուղղակնյունաձև կառույց էր որը հանգուցյալի գերեզմանափոսի վրա էր և այն թաղման հողաթամբերի զարգացած ձև էր։  Ըստ եգիպտական արևակենտրոն դիցաբանության արև ծագվող խորհրդանշող  այս թումբը պետք է շրջապատվեր քարե գոտիով։

P.S. մենք որոշել ենք մի քանի բան վերցնել օրինակ Մաստաբան և մի քանի բան չեն գրի այլ կհարցնենք դաստաուներից և սովորողներից թե նրանք ինչ գիտեն նրա մասին։ Մաստաբայի շարունակությունը ձայնագրության մեջ։

понедельник, 2 февраля 2015 г.

Եգիպտական գիր

Եգիպտական գիր, աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը 24)։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նան գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հևչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․ թ․ ա․32-րդ դարից-մ․ թ․ 3-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ, դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․ թ․ ա․8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․ թ․ ա․ 30-րդ դարից։

Հիերոգլիֆներ

Հիերոգլիֆներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800տարի)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ գաղափագիրն արտահայտում էր բառիմաստ(հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները (որոշիչները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ,գիտություն», մեղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավևի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձիննշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ գրանշաններն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր: