понедельник, 23 февраля 2015 г.

Քար, որը թանկ էր ադամանդից(Երբ արևը աստված էր); Մաս 2-րդ

Ֆրանսիական նավատորմն աննկատ անցավ ծովը, և Հուլիսի երկուսին ֆրանսիացիներն  ափ իջան Եգիպտոսում: Բուրգերի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտը եգիպտացիների հետ: Նապոլեոնի բանակի դեմ դուրս էր եկել Եգիպտոսի բեյ Մուրադի այրուձին:Արագավազ  ձիերի հեծած մամլուքները, որ կազմում էին բեյի անձնական գվարդիան, արտակարգ խրխորտ ու մարտական տեսք ունեին. Թվում էր իրենց կեռ թրերով նրանք կկոտրեին ֆրանսիական հետևակին: Սակայն իտալական արշավանքի վետերանների փորձն ու կարգապահությունը հաղթեցին եգիպտական հեծելազորի դյուրաշարժությունը: Բուրգերի մոտ մղված ճակատամարտում ֆրանսիական էքսպեդիթիոն կորպուսը ջախջախեց բեյի զորքերին, և արդեն հուլիսի 25-ին Նապոլեոնը մտավ Կահիրե:
Սակայն հաղթանակից ոչ լռիվ երկու շաբաթ անց բախտը երես թեքեց Նապոլեոնից: Աբուքիրի ծովածոցում, ուր խարիսխ էր նետել ֆրանսիական  ամբողջ նավատորմը, անսպասելիորեն հայտնվեց Նելսոնը: Նավերի անձնակազմերի թույլ էր տրվել ափ իջնել, և ֆրանսիական ծովակալը, չնայած անգլիացիների հայտնվելուն, նույնիսկ մարտական տագնապ չհայտարարեց, քանզի վստահ էր, որ հակառակորդը չի համարձակվի մտնել ստորջրյա վտանգավոր խութերով ու ծանծղուտներով լի ծոցը: Բայց Նելսոնը ներխուժեց ծոց և, նավային հրետանոց կրակ բացելով,խորտակեց ափին սեղմված ֆրանսիական նավերը:Աբուքիրի ծոցում կրած պարտությունը կտրեց Նապոլեոնի ճանապարհը, դեպի Ֆրանսի և երկար ժամանակ նրան պահեց Եգիպտոսում:
Գեներալ Դեզեի կորպուսում, որը հետապնդում էր պարտված Մուրադին,գտնվում էր գիտական հանձնաժողովի անդամ Դոմինիկ Վիվան Դենոնը: Այդ մարդու կյանքն արտակարգ հետաքրքրիր էր: Նրանում, ինչպես գեղադիտակում, հերթվ արտացոլվել են այն ժամանակ Ֆրանսիան ու Եվրոպան ցնցած բոլոր հեղաշրջումները: արիստոկրատ և տաղանդավոր նկարիչ Դենոնը միապետության ժամանակ արժանացավ բոլոր հնարավոր պատիվներին ու արտոնությւոններն: Նրա առջև, որպես նրբաբաց էին Եվրապայի լավագույն տների դռները: Փարիզում նա հնությունների թագավորական հավաքածուի պահապանն էր, ֆրանսիական ակադեմիայի անդամ և միաժամանակ տիկին Պոմպուդուրի հոմանին: Լյուդովիկոս XV-ը նրան ուղարկեց Պետերբուրգ որպես ֆրանսիականդեսպանության առաջին քարտուղար: Գտնվելով Ռուսաստանում,Դենոնը կարողացավ նվաճել Եկատերինա կայսրուհու բարեհաճությունը: Այնուհետև որպես դեսպան փոխադրվելով Շվեցարիա, նա սերտ բարեկամություննն հաստատեց Վոլտերի հետ, որ մշտական հյուրն էր:

1 комментарий:

  1. Casinos Near Bryson City NC - MapYRO
    The following are known and visited by guests:. 양산 출장마사지 1. Golden Nugget, Golden Nugget Casino, Casinos Near Bryson City 용인 출장마사지 NC. 2. Red Rock Casino, 천안 출장샵 1. 광주광역 출장안마 1. Harrah's 충청남도 출장마사지 North Carolina

    ОтветитьУдалить