понедельник, 2 февраля 2015 г.

Եգիպտական գիր

Եգիպտական գիր, աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը 24)։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նան գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հևչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․ թ․ ա․32-րդ դարից-մ․ թ․ 3-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ, դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․ թ․ ա․8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․ թ․ ա․ 30-րդ դարից։

Комментариев нет:

Отправить комментарий