вторник, 17 июня 2014 г.

Հերակլեոն՝ կորած եգիպտական քաղաք

Պատմության մեջ, չափազանց մեծ դեր խաղաց `Հերակլեոն եգիպտական հինավուրձ քաղաքի բացահայտումը: Նրան դարերով համարում էին լեգենդ, քաղաք, որը անսահման հարստություն ուներ, որի մասին նշել է Հերոդոտոսը` Պարիսի և Ելենա Տրոյացու այցելության ժամանակ, բայց ցավոք Հերակլեոնը թաղվել էր ջրի տակ: Այն ենթադրվում էր նավահանգիստ էրբոլոր նավերի համար, որ մտնում էին Եգիպտոս հունական աշխարհից:Ըստ հույների նրան նաև ասում էին Տեոնիա, անհետացել է երկրի երեսից մոտ 1200 տարի առաջ, իսկ հիմա ինչ ուրախություն է, որ այն գտնվել է: Գոնե լավ, որ գոնե այս քաղքը անեծք չունի :P :Քաղաքը գտնվում է 11-ից 15 կմ տրամագծով հետազոտական տարածքում` Աբոուկիր ծովածոցի արևմտյան մասում:
Հետազոտությունների ժամանակ գտել են՝
- Ավելի քան 64 նավերի մնացորդներ` խորտակված և ծածկված ավազի և կավի հաստ շերտով,
-Ոսկե մետաղադրամներ և կշռաքարեր՝ պատրաստված բրոնզից և քարերից,
-Հսկայական 5 մետրանոց արձաններ և հարյուրավոր փոքր արձաններ` նվիրված ավելի ստորադաս աստվածների,
-Հսկայական քարե սալեր, որոնք վերագրվում են և՛ Հին Հունաստանին, և՛ Հին Եգիպտոսին,
-Տասնյակ փոքր կրաքարային սարկոֆագներ, որտեղ ենթադրվում է, որ եղել են մումիֆիկացված կենդանիներ,
-Ավելի քան 700 հինավուրց խարիսխներ:


воскресенье, 15 июня 2014 г.

Օսիրիսի երկրորդ կյանքը

Իսիդան պահում էր այլանդակված Օսիրիսի մնացորդները:
- Գերազանց յերիտասարդ, ետ արիր քո տունը, հետ արիր քո քրու, քո կնոջ մոտ- կարդում էր աստվածուհին- ես կանչում եմ քեզ և լալիս եմ այնպես, որ իմ լալը լսվում է երկնքում, բայց դու չես լսում իմ ձայնը: Բայց ես քո քույրն եմ, որին դու սիրեցիր երկրի վրա: Ախր դու սիրում էիր մենակ ինձ, եղբայր իմ, օ եղբայր իմ: ..
Աստվածները լսեցին Իսիդայի լալը: Հպար Տոտը, դառնալով իբիս թռչունը, թռչելով եկավ: Իսկ արև աստված Ռան ուղղարկեծ նրան  մեռած մարդկանց հովհանավորի Անուբիսին, ում գլուծը շակալի գլուխ էր: Այստեղ եղել է նաև յերիտասարդ Հորը, որի սրտում ավելի էր վառվոմ բորբոքված ծարավ վրեժխնիր հորը: Անուբբիսը նրանց օգնությամբ նորից հավագեց Օսիրիսը մարմինը, զմսռեց, փաթաթեցին նրան բինտերով և կտորներով և արեցին արրարողությոնը, որը մինչ հիմա ուղղարկում էին մահացած եգիպտացիներին: Իսկ Իսիդան դառնալով թռչուն, ծածանեց թևերով, նետեց պարարտ իլ, դառնալով փոշի, և դա շնչեց Օսիրիսին երկրորդ կյանքը: 
Բայց ամենա բարի և սիրելի մարդկանց արգան և աստվածը չցանկացավ մնալ երկրի վրա: Նա սկսեց ղեկավարել մահացածների թագավորությունում: Դրանից հետո նրան ասում էին անդրշիրիմյան կյանքի Տեր, տերը անմահության և մահացածների, իսկ սև շակալ Անուբիսը դարձավ նրա առաջին օգնականը, ով կշռում էր սիրտը արդարության կշեռքին, հետո մահացածները ստանում էին անվերջ կյանք հատուցում առաքինության կամ պատժի իրենց մեղքերը:       
      

Եգիպտացիները տեսել են Օսիրիսի հարությունը գրավական անվերջ կյանքի: Մումիացրել մահացածին, մածելով, որ և նա, ինչպես Օսիրիսը կյանք կգա ուրիշ երկրում: Նաև նրանց ասում էին <<Օսիրիս>>:
  

Ամատ

Ամատը-«խժռող»- եգիպտական դիցաբանությունում հրեշ (նաև հաշվեհարդարի և մեղքերի աստվածուհի), խառնած մասերով կոկորդիլսի, առյուծի և գետաձիի(հաճախ նա նկարագրված է գետաձիի ձևով, առյուծի թաթերով, բաշով և կոկորդիլոսի գլխով): Ասում էին, որ Ամատը ապրում է Դուատեում(անդրշիրիմյան թագավորությունում) (Դուատի մասին շուտով կլինի): Ամատը հաճախ հայտնվում է դատավոր Օսիրիսի դատում որպես «խժռող հոգիների», խժռող մեղսավորներին: Ամատին կարելի էր նաև ասել Ամմիտ և մի քանի ուրիշ անուններ: Ամատը խժռում էր սրտեր և հոգիներ: Եթե Ամատը դուրս գա և գրավի երկիրա, ապպա դրա համար նրան պետք է լինելու հինգ մեղսավորներ (մարդկանց, նախանձ, ագահույթյան, հպարտության ու զարյութի) : Որպիսի տեղափոխվի կենդանի աշխարհ պետք է 4 գտածոյ, որ կազմի մի իր-Անուբիսի գավազանը: Երբ Ամատը դուրս գա երկիր, ապպա նա կբերի անվերջ փոթորիկ: Այդ ժամանակ լավ բան անելը կլինի մեղք, իսկ մեզք գործելը ՝լավ գործ: 

суббота, 14 июня 2014 г.

Նորից Մաատը, բայց այս անգամ տեսանյութ ;)


Մաատ

Մաատը (U5atC10 ) Հին Եգիպտոսի աստվածուհի է ճշմարտության, արդարության, էթիկայի, համերաշխության, աստվածային հաստատման, հավասարակշռության, կարգի, իմաստության, գիտելիքի, արդարադատության, օրենքների, բարոյականության, կարգավորող և տարեկան փուլերի: Մաատը նկարագրված էր նստած աղջկա պես, իսկ գլխին ջայլամի փետուր, երբեմոն թևավոր: Մաատը Տոտի կիններ- Հին Եգիպտոսում մտածում էին, որ ճիշտը և իմաստությունը լավ զույգ է:
Մաատը տիեզերական կարգում գրավում է մի մեծ աստվածային կարգ ու օրենք, նվիրյալ աշխարասեր Մաատ աստվածը երկիրը ստեղծեծ համաձայն որի փոխվում են մեկը մյուսի հետեևիծ տարվա եղանակները, տիեզերքում շարժվում են աստղերը և մոլորակները, իրականանում են կապը ասծու և մարդկանց միջև: Ըստ Մաատի երևակայությանը տիեզերքը իրենից ներկայացնում է առանցք, հին եգիպտացիների պատկերացումները տիեզերքի և հիմնական էտիկայի աշխարատեսակները: Ըստ օրենքի, ինչպես բոլոր աստվածները, սկզբնական ժամանակ թևավոր Մաատը եղել է մարդկան մեջ, որոնց մեղքերի պատճառով ստիպված հետեվել է երկնքի ասծուն իր Ռա հոր օրինակին: Եկրի կարք ու կանոնի պահպանությունը Մաատը վերցնում է իր վրա, ինչպես նաև հասարակության համախմբակցութոյւնը, այն ինչ որ ամենակարևորն է թագավորի հավատարմությունը, հասարակ մախկանացումների արարգները: Երկրի վրա աստվածների հաստատված օրենքով թագավորը ենթարկվում է Մաատին և նրա ընդունած սովորություններին, հաղթական զինվորները և անձնական հավատարմության վերացնում է Իսեֆետ-խաուս, սուտը, ավերվածություները: Տաճարում ամենօրյա աղոթքների ժամանակ Մաատը և նրա աղջկա արև արձանը զարդարված է ջայլամի փետուրներով թագավորը դառնում է նորից ու նորից տիրակալ իր սկզբունքներով, հաստատուն ենթարկվելով իր նախնիների փորձին և կյանքի հմտության վրա:

пятница, 13 июня 2014 г.

Եգիպտոսի մշակույթը

Պատմության, ողջ ընթացքում առանձնահատկություն է եղել պչնամոլության մարդկությանը բնորոշումը և հին եգիպտացիները այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել:Հին Եգիպտոսում շպարը մեծ քանակությամբ օգտագործում էին ինչպես կանայք այդպես էլ տղամարդիկ:Նրանք մտածում էին, որ այդ կերպ նրանք ստանում են Հորուս և Ռա աստվածների պաշտպանությունը:Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված շպարման համար նախատեսված հատուկ գործիքներով։ Կանայք նաև կարմիր էին ներկում նրանց թշերը, իսկ նրանց ձեռքերն ու ոտքերի եղունգները գունավորում էին հինաշով: Եգիպտացիները մտածում էին, որ շպարը ունի բուժիշ հակություն և նրանք այդքան էլ սխալ չեին, ժամանակակից հետազոտողները հետազոտել են, որ բաղադրության մեր կապար պարունակող շպարը, որը իիստ տարածված էր Նեղոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից:

среда, 11 июня 2014 г.

11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասին

Հին Եգիպտոսը մոտ երեք հազարամյակ շարունակ աշխարհի ամենազարգացած քաղաքակրթություն ունեցող երկիրն էր և այնպիսի հարուստ մշակույ թղեց իրենից հետո, որ մի ամբողջ առանձին գիտություն ստեղծվեց հետագայում, որն ուսումնասիրում էր բացառապես Հին Եգիպտոսը՝եգիպտագիտությունը: Եգիպտական արվեստը, ճարտարապետությունը և թաղման յուրահատուկ ձևերը հիացմունք են առաջացնում ու քիչ թե շատ հայտնի են, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր բուրգերի շինարարների մասին, որոնք դուք հնարավոր է, որ չգիտեիք: Ձեզ եմ ներկայացնում 11 նման փաստ Եգիպտոսի մասին:

1.Կլեոպատրան եգիպտացի չէր


Ինչպես և Տուտմոս փարավոնը, Կլեոպատրան ևս եգիպտացի չէր և սերում էր հունա-մակեդոնական ազնվազարմ նախնիներից, որոնք հաստատվեցին Եգիպտոսում հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդներից մեկի՝ Պտղոմայոս 1-ինի շնորհիվ։ Պտղոմայոսյան արքայատոհմն իշխեց Եգիպտոսում Ք.Ա. 323-30թթ. և այս արքայատոհմի ներկայացուցիչների մեծամասնությունը հավատարիմ էր հունական ավանդույթներին ու մշակութային տարրերին։ Կլեոպատրան առանձնանում էր նաև նրանով, որ նա այս արքայատոհմի առաջին ներկայացուցիչներից էր, որ խոսում էին եգիպտերեն և ոչ հունարեն։

2. Աշխարհի ամենառաջին խաղաղության պայմանագրերից մեկը եգիպտացիներն են կազմել:

Մոտ երկու դար շարունակ Եգիպտոսը պատերազմում էր Խեթական տերության հետ՝ Սիրիայի վերահսկողության համար։ Այս կոնֆլիկտի ընթացքում տեղի ունեցան հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, ինչպիսիք է Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, բայց մինչ Ռամզես 2-րդի իշխանության գալը կողմերից և ոչ մեկը չէր կարողանում վճռական առավելության հասնել հակառակորդի նկատմամբ։
Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսեցին սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1259 թվականին Ռամզես 2-րդը ու խեթերի արքա Հաթթուսիլիս 3-րդը կնքեցին պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերից մեկը, որով սահմանվում էր, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Այս պատմական պայմանագրի կրկնօրինակը կարող ենք տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի սրահում։

3. Եգիպտացիները սիրում էին սեղանի խաղեր

Երկար աշխատանքային օրվանից հետո հին եգիպտացիները սիրում էին հանգստանալ՝ խաղալով տարբեր սեղանի խաղեր։ Հայտնի են մի քանի այդպիսի խաղեր՝ Մեհեն, Շներ և շնագայլեր, իսկ ամենատարածվածը Սենետ խաղն էր։ Այս խաղը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, և այն խաղում էին 30 վանդակ ունեցող տախտակի վրա։ Ամեն խաղացող դասավորում էր խաղաքարերը և շարժում էր դրանք առաջ՝ զառ նետելուց հետո։ Ճիշտ է, պատմաբանները մինչ օրս էլ վիճում են այս խաղի օրենքների վերաբերյալ, բայց այն, որ Սենետը խիստ տարածված էր, ոչ ոք չի վիճարկում։ Օրինակ՝ Նեֆերտիտի թագուհին պատկերված է այս խաղը խաղալիս, իսկ մի շարք փարավոնների, այդ թվում նաև Թութանհամոնի հետ, թաղված են եղել նաև Սենետի խաղատախտակներ և ֆիգուրներ։

4.Եգիպտացի կանայք ունեին բազմաթիվ ազատություններ ու իրավունքներ

Թեև եգիպտացի կանայք նոմինալ համարվում էին տղամարդկանց ենթականեր, նրանք օժտված էին մի շարք իրավական ու ֆինանսական ազատություններով ու իրավունքներով։ Նրանք կարող էին անշարժ գույք գնել կամ վաճառել, լինել դատավոր, կտակներ կազմել և անգամ օրինական պայմանագրեր կնքել։ Եգիպտացի կանայք, ի տարբերություն իրենց ժամանակակից այլ ազգերի կանանց, կարող էին ունենալ գրեթե բոլոր այն աշխատանքները, որոնք ունեին տղամարդիկ, ընդ որում, նրանց պարտավոր էին վարձատրել նույնքան, ինչքան տղամարդկանց։ Ի տարբերություն իրենց հույն ժամանակակիցների, որոնք իրենց ամուսինների սեփականությունն էին, եգիպտուհիներն իրավունք ունեին ամուսնալուծվել և կրկին ամուսնանալ, իսկ գիտությանն այժմ հայտնի են դեպքեր, երբ եգիպտական զույգերի մեջ տեղ են գտել ամուսնական պայմանագրերի կնքման դեպքեր։ Այսպիսի պայմանագրերում, որպես կանոն, նշվում էր ողջ այն ունեցվածքն ու գույքը, որ կինը իր հետ որպես օժիտ էր բերել և երաշխավորվում էր, որ ողջ այդ ունեցվածքը կշարունակի պատկանել նրան՝ ամուսնալուծության դեպքում։


5.Եգիպտացի աշխատավորները հայտնի էին գործադուլներ կազմակերպելու համար




Չնայած այն հանգամանքին, որ իշխող փարավոնն ուներ կենդանի աստծո կարգավիճակ, դա չէր խանգարում եգիպտացի աշխատավորներին հաճախակի անցկացնել բողոքի ակցիաներ՝ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներով։ Թերևս ամենահայտնի օրինակը նման ակցիայի տեղի է ունեցել Ք.Ա. 12-րդ դարում՝ Նոր Արքայության Ռամզես 3-րդ փարավոնի իշխանության օրոք։ Երբ Դեյր էլ-Մեդինայում քտնվող արքայական նեկրոպոլիսի շինարարության մեջ ներգրավված աշխատողները չստացան իրենց հասանելի վարձատրությունը, նրանք բողոքի ցույց կազմակերպեցին, որը համարվում է գրանցված ամենաառաջին նմանօրինակ ակցիաներից մեկը պատմության մեջ։ Ակցիան իրենից ներկայացնում էր նստացույց. մարդիկ մտել էին դամբարաններ և հրաժարվում էին դուրս գալ այնտեղից այնքան ժամանակ, մինչև չվճարեն իրենց հասանելիք աշխատավարձը։ Ի դեպ, այս ակցիան ուժ ունեցավ, և մարդիկ ի վերջո ստացան իրենց հասանելիքը։

6.Եգիպտացի փարավոնները սովորաբար գեր էին


Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու ատլետիկ արտաքինով, բայց իրականում նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն ներառում էր բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպես օրինակ՝ գարեջուր, մեղր ու հաց։ Բացի դրանից՝ այս եզրահանգմանը նպաստել են նաև եգիպտական փարավոնների ու բարձրաստիճան այրերիհայտնաբերված մումիաների հետազոտությունները։ Այս առումով դիտարժան օրինակ է լեգենդար Հաթշեփսութ թագուհին, ով ապրել է Ք.Ա. 15-րդ դարում, ում սարկոֆագի ձևը իրականում էապես տարբերվել է մարմնի ձևից։

7.Բուրգերը ստրուկները չեն կարուցել


Բուրգերի շինարարների կյանքը բնավ էլ հեշտ չէր. հայտնաբերված կմախքների վրա պարզ երևում են կյանքի ընթացքում ստացված բազմաթիվ վնասվածքներ ու դեֆորմացումներ, բայց, այնուամենայնիվ, փաստերը խոսում են այն մասին, որ այդ մարդիկ ոչ թե ստրուկներ են եղել, այլ վարձու աշխատողներ։ Պարզվում է՝ Եգիպտոսում շինարարությունը շատ տարածված ու բավականին հարգված մասնագիտություն էր։ Բուրգերի մերձակայքում հայտնաբերված տարբեր գրառումներից երևում է, որ շինջոկատներն իրենց զվարճալի անվանումներ են տվել՝ «Մենքուարի հարբեցողներ», «Կուֆուի ընկերները» և այլն։ Ստրուկ շինարարների մասին վարկածը հղացել է դեռ Հերոդոտոսը, բայց այժմ բազմաթիվ պատմաբաններ հակված են հերքելու այդ ենթադրությունը, որովհետև գնալով ավելի շատ փաստեր են վկայում այն մասին, որ եգիպտացիները ստրուկներին օգտագործում էին հիմնականում գյուղատնտեսական և տնային աշխատանքների համար։


8. Թութմոս արքային սպանել է գետաձին



Շատ քիչ բան է հայտնի Թութանհամոն արքայի մասին, բայց շատ պատմաբաններ որպես նրա մահվան պատճառ մատնանշում են գետաձիու հարձակումը։ Նրա մումիայի սկանավորումը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու կրծքավանդակի հեռացված պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է զարհուրելի վնասվածքներից՝ մարմնի այդ շրջանում ստացված։ Եգիպտագետները նշում են, որ գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ Թութմոս-Թութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը, ուստի տրամաբանական է ենթադրել, որ հենց դա էլ բերեց դեռահաս փարավոնի անժամկետ վախճանին։

9. Եգիպտական բժշկությունը տարբեր ոլորտների էր բաժանված

Հին աշխարհում սովորական երևույթ էր, որ բժիշկը կամ ավելի ճիշտ՝ բժշկողը ամեն առողջական հարցով էլ զբաղվեր, բայց Հին Եգիպտոսում դա այդպես չէր։ Բազմաթիվ վկայություններ կան, որ եգիպտացի բժիշկները տարբեր բժշկական ոլորտների մեջ էին մասնագիտանում։ Այս մասին առաջին հիշատակումը պատկանում է հույն ճանապարհորդ ու պատմաբան Հերոդոտոսին և արվել է մոտավորապես Ք.Ա. 450 թվականին։ Նկարագրելով եգիպտական բժշկությունը, նա գրել է. «Ամեն բժիշկ զբաղվում է միայն կոնկրետ հիվանդության բուժմամբ. ոման աչքերն են բուժում, ոմանք՝ ատամները, իսկ ոմանք էլ՝ որովայնը»։
Այս մասնագետներն անգամ ունեին իրենց մասնագիտական անվանումները։ Ատամնաբույժներին հին եգիպտերենով անվանում էին «ատամների բժիշկներ», իսկ պրոկտոլոգների եգիպտական անվանումը թարգմանվում էր որպես «կտրված անուս»։

10. Եգիպտացիները բազմաթիվ ընտանի կենդանիներ ունեին


Եգիպտացիները հավատում էին, որ կենդանիները իրենց աստվածների երկրային մարմնավորումներն են, և սա առաջին քաղաքակրթություններից է, որտեղ ընտանի կենդանիներ էին պահում ոչ միայն գյուղատնտեսական նկատառումներով։ Եգիպտացիք հատկապես գնահատում էին կատուներին, որ նույնացվում էին Բաստետ աստվածուհու հետ, բայց նրանք նաև մեծարում էին բազեներին, շնագայլերին, առյուծներին, շներին և բաբուիններին։ Այս կենդանիները հատուկ դիրք ունեին եգիպտական տներում և հաճախ նրանց մումիֆիկացնում էին և թաղում իրենց տերերի հետ։ Որոշ կենդանիների էլ հատուկ վարժեցնում էին՝ մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ հայտնի է, որ եգիպտացի ոստիկանները հաճախ ունենում էին ծառայողական շներ և հատուկ վարժեցված կապիկներ, որոնք օգնում էին նրանց պարեկություն իրականացնել։

11. Եգիպտացի թե´ կանայք, թե´ տղամարդիկ շպարվում էին


Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել պատմության ողջ ընթացքում, և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված շպարման համար նախատեսված հատուկ գործիքներով։  Եգիպտացի կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հինայով գունավորում իրենց ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական բուժիչ հատկություն ունի, և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ  բաղադրության մեջ  կապար պարունակող շպարը, որը խիստ տարածված էր Նեղոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից։

понедельник, 9 июня 2014 г.

Եգիպտոսի արվեստը

Իսկ դուք գիտեիք, որ Հին Եգիպտոսը ամենազարգացած քաղաքակրթություններից մեկն է: Այն կանգնած է մարդկության արվեստի ակունքում: Մեր սիրելի Եգիպտոսի կերպարվեստը ունեցել է զարգացման փուլեր: Այն հատկապես ծաղկման է հասել Հին(մ.թ.ա. XXVIII-XXIIIդդ) , Միջին(մ.թ.ա. XXI-XVIIIդդ) և Նոր(մ.թ.ա. XVI-XIդդ) թագավորությունների ժամանակ: Առաջի և Երկրորդ դինաստիայում ժամանակաշրջանում(մոտ մ.թ.ա. 3000-2800թթ) սկսել է Եգիպտոսի արվեստի հիմնական սկզբունքները: Այդ պահպպանված պատկերները, օգնում են բոլորիս պատկերացնել, թե ինչ բաներ է պատահել Եգիպտոսի տարբեր ժամանակաշրջաններում: Նրանք պահպանվել են հին շենքերի ռելիֆների վրա և սարկոֆագների վրա:

Շարունակություն կտեղադրվի 2014թվականի Հուլիսին: