вторник, 24 марта 2015 г.

Հետաքրքիր փաստեր հին Եգիպտոսի մասին

Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին:


Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում:

Եգիպտացի կանայք և տղամարդիկ կանաչ և սև գույների դիմահարդարում էին անում: Համարվում էր, որ նման դիմահարդարումը բուժիչ հատկություններ ունի: Ի սկզբանե դիմահարդարումն օգտագործվում էր ոչ թե գեղեցկության, այլև արևի այրող ճառագայթներից պաշտպանվելու համար:

Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ հին Եգիպտոսում կային մարդիկ, ովքեր քնում էին քարերով լցված բարձերի վրա: Հակաբիոտիկները հայտնաբերվել են 20-րդ դարում, սակայն հին Եգիպտոսում ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում էին նեխած հացով: Իսկ դա հենց հիմք է հանդիսացել պենիցիլինի ստեղծման համար: Ուստի հետ եգիպտացիներին կարող ենք համարել առաջին հակաբիոտիկների ստեղծողներ: 

Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով: 

Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել: 

Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

понедельник, 23 марта 2015 г.

Մանեթոն

Մանեթոն կամ Մանեթոն Սեբենիթոսցի - հելլենիստական դարաշրջանի Եգիպտոսի պատմիչ և քուրմ, ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում Սեբենիթոս քաղաքում։ Ի թիվս այլ աշխատությունների գրել է հունարեն լեզվով «Եգիպտոսի պատմություն» (Ἀιγυπτιακά, Aigyptiaka) երկը, որտեղ շարադրել է երկրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը։ Երկում զետեղված են նաև հին Եգիպտոսի փարավոնների արքայացանկերը։ Մանեթոնի երկերը ամբողջությամբ մեզ չեն հասել, նրա «Եգիպտոսի պատմությունից» առատորեն օգտվել են մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում նաև Հովսեփոս Փլավիոսը և Եվսեբիոս Կեսարացին, որոնց միջոցով այն հայտնի է նաև հայ պատմիչներին, մասնավորապես՝ Մովսես Խորենացուն։

воскресенье, 1 марта 2015 г.

Արևի ծնունդը


Երբ Աթոմ աստվածը թոռներ ունեցավ, հանկարծ օվկիանոսում աճեց լոտոս ծաղիկը: Թերթիկների վրա նստած էր մի երեխա: Նա Ռան էր Արևի աստվածը:Ռան շողում էր: Ռան բարձրացավ վերև և լուսավորեց մութ երկինքը, մռայլ օվկիանոսև և սև երկիրը:
 Փոքրիկ Ռան նայեց նրա կողքերը և տեսավ որ ինքը մենակ չէ և ուրախությունից լաց եղավ: Նրա արձունքները իջան երկիր և արձունքները դարձան մարդիլ: Մարդիկ ընկալեցին աստվածների ուժը: Մարդիկ կառուցեցին եկեղեցիներ սովորեցին աստվածներին նվիրված երգեր երգեն: Սկսվեց Ոսկո Դարը: Դա այն դարն էր որ մարդիկ և աստվածները ապրում էին երկրի վրա: