понедельник, 16 февраля 2015 г.

Քար, որ թանկ էր ադամանդից (Երբ արևը աստված էր); Մաս 1

1.
1798 թվականի մայիսին դեպի Եգիպտոս արշավանք սկսելով, Նապոլեոնը Թուլոնի նավահանգստում կենտրոնացրեց հարյուր քսանութ նավ և իտալական արշավանքի երեսունութ հազար վետերանների: Դա շատ հանդուգն ձեռնարկում էր, որովհետև Միջերկրական խովի ջրերը հսկում էր Մեծ Բրիտանիայի այն ժամանակ հզոր նավատորհմը՝ Նելսոնի գլխավորությամբ: Սակայն Նապոլեոնը հույս ուներ, թե անգլիական նավերում տեղի ունեցած նավաստիական երկու խռովություններն այնքան կազմալուծած կլինեն հակառակորդին, որ ֆրանսիական թեթև նավերը կկարողանան աննկատելիորեն որընթաց անցնել ջրափակման օղակի միջով:
Այդ արշավանքի ծրագրերը չէին սահմանափակվում Եգիպտոսի նվաճմամբ: Նապոլեոնը մտադիր էր մի փոքր, բայց մարտերում կոփված բանակով այնուհետև շարժվել դեպի Հնդկաստան, նվաճել այն և այդպիսով քայքայել բրիտանական համաշխարհային  կայսրության հիմքերը:
Պատանի հասակից Նապոլեոնը գտնվում էր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների տպավորության տակ, ուստի և նրա հետքերով գնալով, երազում էր Արևելքում մեծ տերություն ստեղծել, որի գլուխ կկանգներ ինքը՝ որպես իշխան, միահեծան տիրակալ:
XVIII դարի վերջին Եգիպտոսը եվրոպացիների համար տակավին գաղտնիքներով ու հմայքով լի մի երկիր էր: Նրա պատմությունը հայտնի էր միայն հին գրողների՝ ինչպիսիք են Հերոդոտը, Ստաբոնը, Դիոդորոսը, Պլուտաքոսը, ստեղծագործություններից, Վերածննդի դարաշըրջանի գրողների խառնաշփոթ հաղորդումներից: Այնտեղ եղած ճանապարհորդները հրաշքներ են պատմել վերից վար խորհրդավոր նշաններով պատված և անապատի  թռչկան ավազով կիսով չափ ծածկված հին  փլափլատակների, տաճարների,բուրգերի,սյուների,սֆինքսերի  ու կոթողների մասին: Նրանց մեջ էր նև լեհ Հնագետ, պատմաբան և ճանապարհորդ,<<Սարագոսում գտնված ձեռագի>> հեղինակ Յան Պոտոցկին (1761-1815), որը 1797 թվականին, այսինքն Նապոլեոնի արշավանքից մեկ տարի առաջ, ֆրանսերեն Հրատարակեց իր <<Ճանապարհոդությունը Թուրքիայում և Եգիպտոսում>> գիրքը:                                        

Եգիպտոսը,իսկ հետո Հնդկաստանը նվաճելուց բացի, Նապոլեոնն իր առջև ևս մեկ նպատակ էր դրել,մարդկության համար ավելի օգտակար,քան նրա ռազմական ծրագրեր էին. արշավանքը դեպի Եգիպտոս պետք է դներ այդ երկրի պատմության կանոնավոր ուսումնասիրության սկիզբը ու ուստի Նապոլեոնն իր հետ վերցրեց գիտնականների և նկարիչներին,աստղագետներին ու երկրաչափների,քիմիկոսների,հանքափորների,արևելագետների,տեխնիկների,գեղանկարիչների, գծագրողների և անգամ բանաստեղծների մի մեծ խումբ:

Комментариев нет:

Отправить комментарий