понедельник, 23 февраля 2015 г.

Քեոփսի Արևային Նավը

Քեոփսի փարավոնի Արևային նավը նախկինում գտնվում էր հենց բուրգի ներսում: Մոտ 5000 տարի շարունակ հողի մեջ թաղված մնալով՝ 1954 թվականին հայտնաբերվեց բուրգի հարևանությամբ մի փոսի խորքում՝ առանձին կտորներով: Դրանք վերամիավորվել և այժմ պահվում են բուրգի մոտ կառուցված <<Արևային նավի թանգարանում>>:

 Արևային նավը եգիպտական առասպելաբանության մեջ խորհորդանշական իմաստ ունեցող առարկա է՝ կապված օրվա արևային փուլերի և նրա արարիչ արևի աստված  Ռայի (Ամոն-Ռա) պաշտամունքի հետ: Հին եգիպտացիները մշտապես կրկնվող արևածագն ու արևամուտը նմանեցնում էին կյանքի և մահվան հերդագայությանը: Այսպես՝ ամեն առավոտ արևը ծնվում է արևելքում, հասնում մինչև զենիթ, ապած էր անում արևմութքում կամ անհետանում մեռյալների թագավորությունում: Այս ճանապարհորդությունը արևի աստվա Ռան անցնում էր Արևային նավով: Նավի ընտրությունը՝ որպես փոխադրամիջոց, կապված է հին եգիպտական քաղաքակրթության մեջ Նեղոս գետի, առհասարակ ջրի՝ առանցքային նշանակություն ունեցող առժեքի հետ: Հին եգիպտացիները բոլոր երևույթները ջանում էին մեկնաբանել ըստ իրենց դարավոր հավատալիքների: Նրանց համար ամենակարևոր հասկացություններից էր հերդագայության հասկաթությունը, օրինակ՝ գիշերվա և ամեն առավոտ վերածնվող արեգակի շրճապտույտը, տարիներ շրճապտույտը՝ կապված  նեղոսի ջրերի մակարդակից, որոնք կարող էին ինչպես ուրախության, այնպել էլ տխրության առիթ դառնալ (վարարունների կամ երաշտի դեպքում), և կամ կյանքի շրջապտույտը, երբ ծնունդը հաջորդում է մահվան:

Комментариев нет:

Отправить комментарий