среда, 9 апреля 2014 г.

Կոտորակները Հին Եգիպտոսում

Եգիպտացիները շատ հաջողություններ են ունեցել հատկապես մաթեմատիկայում: Փարավոնները ունեին գրագիր անունով մի աշխատավոր, որոնց աշխատանքը շատ դժվար էր: Գրագիրները անում էին այնպիսի աշխատանք որը պահանջում էր իմանալ լուրջ մաթեմատիկա: 1853թ. եգիպտական բուրգերից մեկում գտնվեց 544սմ երկարությամբ և 33սմ լայնությամբ մի ուղղանկյունաձև պապիրուս: Պապիրուսը կազմել է գրագիր Ահմեսը, որը ծառայում էր Ամենեմհետ III փարավոնի արքաունիքում: Պապիրուսում նկարագրված էր այն ամենը ինչ այն ժամանակ եգիպտացիներին հայտնի էր այն բնագավառում: Ահմեսի պապիրուսից մենք իմանում ենք, որ դեռ այն ժամանակ եգիպտացիներին հայտնի է եղել կոտորակները: Բոլոր եգիպտական կոտորակները (բացի 2/3-ից) բաժիններ էին: Դրանք գրում էին այնպես, ինչպես բնական թվերը, միայն բնական թվերից տարբերելու համար վերևում կետ էին դնում: Ահմեսի պապիրուսում որոշ կոտորակններ այսպիսին էին:
Կոտորակները ներկայացնում էին, որպես բաժինների գումար: Ներկայացման այս եղանակը շատ օգտակար էր գործնական խնդիրներում: Կոտորակներով գործողություններից հին եգիպտացիները տիրապետում էին,ըստ էության, միայն գումարմանը: Մյուս բոլոր թվաբանական գործողությունները հանգեցվում էին նրան:

Комментариев нет:

Отправить комментарий