пятница, 25 апреля 2014 г.

Եգիպտական անիծված արձանի տեղաշարժման արեղծվածը պարզվել է

Որոշ ժամանակ առաջ միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել էին անգլիական Մանչեսթեր քաղաքի թանգարանում ցուցադրվող հին եգիպտական մի արձանի, որն իբրև թե անիծված է ու օրվա ընթացքում անհասկանալի ձևով փոխում է դիրքը։ 
Թանգարանի տնօրինությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ արձանն օրվա ընթացքում 180 աստիճանով փոխում է իր դիրքը։

Սակայն, ինչպես նշում է Al Arabiya-ն, բրիտանացի հետազոտող Քեմփբել Փրայսն այս ֆենոմենը բացատրել է դիֆերենցիալ շփման արդյունքում առաջացած թրթռումով (վիբրացիա)։

Mystery Map հաղորդման շրջանակներում նա ապացուցել է, որ թանգարանի այցելուների շարժումներից, ինչպես նաև հարևան փողոցի երթևեկության արդյունքում առաջացած թրթռումներն են ստիպում արձանին տեղաշարժվել։

Այժմ արձանն ամուր ֆիքսվել է հատակին, որպեսզի այլևս չպտտվի ու մարդկանց շփոթության մեջ չգցի։



Комментариев нет:

Отправить комментарий