суббота, 5 апреля 2014 г.

Ռա

Ռա, արևի աստվածը հին եգիպտական դիցաբանության մեջ: Պաշտմունքի հնագույն և գլխավոր կենտրոնը եղել է Հելիպոլիս քաղաքը: Հին թագավորության հինգերորդ արքայատան բարձացումից հետո Ռան դարձել է համադիցարանի գլխավոր աստվածը, և նրա պաշտմունքը կրել է համաեգիպտական բնույթ ու տարածվել նաև հարևան Նուբիայում: Ռա պատկերվել է արևի սկավառակով պսակված բազեի գլխով և մարդու մարմնով: Ռան համարվել է արարիչ աշխարհի և մարդկանց, որոնք իբրև ծնվել են Ռայի արցունքներից: Ռան ներկայացել է նաև Փարավոնների հայր: Փարավոնները կրում էին <<Ռայի որդի>> տիտղոսը և գիտեք, որ չորրորդ արքայատան որոշ փարավոնների անունների մեջ մտնում էր Ռայի անունը օրինակ՝ Ջեդեֆրե,Խաֆրա,Մենքաուր: Եվ Ռան ներկայացել է նաև հանգուցյալների խնամակալ: Ռան իր ճանապարհորդությունը կատարում էր երկու նավակներով՝ Մանջեթով (Անհամար տարիների նավակով) և Մեսեքթեթով: Առաջին երկանվով ճանապարհորդում էր երկնակամարով՝ արշալույսից մինչևե մայրամուտ, երկրորդով՝ Եգիպտոսի անդրաշխարհով, որին ասում էին Դուաթ: <<Բուրգերի բնագրերում>> Ռան դրսևորվում է որպես հանգուցյալ փարավոնի խնամակալ աստված (իբրև նա մասնակցել է անդրշիմինյան ատյանների, ննշեցյալ փարավոններին պարգևել լույս և ջերմություն):Իրենց հատկանիշներով հանդերձ, աստիճանաբար Ռային են ձուլվել բազմաթիվ հին աստվածություններ՝ Հորուսը,Ամոնը, Պտանը,Օսիրիսը,Խնումը,Խեփրին,Սեբեկը և ուրշները: Լուսնի աստված Տոտը համարվել է Ռայի սիրտը և գիշերային տեղապահը, Ապիսը և Բենուն՝նրա ոգինները,Մնեիսը՝ միջնորդն ու ճշմարտություններ զեկուցողը, հրաշունչ վիշապ Ուտեն՝աչքը և հովանավորը: Ռան նաև համարվել է Երկինք-Կովից ծնված <<Ոսկե հորթ>>, կամ ծնված Հրե կղզուց, որը նրա քաոսն ու խավարը ոչնցացնելու ուժ է պարգևում, աշխարհում արդար ու ճշմարիտ կարգեր հաստատելու համար: Նաև համարվել է, որ ինքնածին է, առաջացել է ջրային հավերժական քաոսում: Ռայի մասին կապվող այլ առասպելները կապվում են տարվա եղանակների փոփողությունների մասին պատկերացումներին: Հին հույները Ռային նմանացել են Հել
իոսին: 

Комментариев нет:

Отправить комментарий