четверг, 10 апреля 2014 г.

Օսիրիս


Օսիրիսը անդրշիրիմյան աշխարհի արքա, ըստ եգիպտական առասպելաբանության՝ եգիպտացիների նահապետը և առաջին թագավորը։Երկրի վրա թագավորելու ժամանակ մարդկանց սովորեցրել է հողագործություն և արհեստներ։Համաձայն առասպելի նրա դեմ է ընդվզել նրա կրտսեր երկվորյակ եղբայր Սեթը, որը խնջույքի ժամանակ նենգաբար հրապուրելով Օսիրիսին, արգելափակել է նրան սարկոֆագի մեջ, իսկ այնուհետև հրամայել անդամահատել Օսիրիսին 14 մասերի և ցրել դրանք Եգիպտոսի տարբեր շրջաններոում։ Օսիրիսի քույր Իսիսը, որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմնի հատվածները և, հավաքելով դրանք, հրաշագործորեն հանում Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։Թաղելով ամուսնու միակցված և զմռսված մարմինը, Իսիսը հեռանում է Նեղոսի գետաբերանի ճահճուտները, որտեղ ծնում է Օսիրիսի որդի Հորուսին։ Սեթին չի հաջողվում գտնել և սպանել Հորուսին, քանի որ նրան խնամում են տարբեր սրբազնային արարածներ։ Հորուսը մեծանում է, զորեղանում և չափահաս դառնալով՝ անցնում փորձությունների միջով, որից հետո մարտահրավեր է նետում իր հորեղբորը։ Սեթի հետ առաջին մենամարտում Հորուսը պարտվում է և կորցնում աչքը։ Սակայն երկրորդ ճակատամարտի ժամանակ, նոր գիտելիքներով զինված, նա հաղթում է Սեթին, ետ ստանում աչքը և դրա միջոցով վերակենդանացնում հորը՝ Օսիրիսին։ 

Комментариев нет:

Отправить комментарий