пятница, 4 апреля 2014 г.

Թութանհամոնի անեծքը

1922 թ. անգլիացի հնագետ Հովարդ Քարթերը գտավ Թութանհամոն փարավոնի դամբարանը։ Ամենահայտնի գտածոն փարավոնի դիմակն էր, որը պատրաստված էր մաքուր ոսկուց։ Այդ բացահայտումը դարձավ եգիպտագիտության ամենախոշոր հայտնագործություններից մեկը եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց ամբողջ աշխարհում։ Գիտարշավը ֆինանսավորող լորդ Քարնավոնը մահացավ բացահայտումից երկու ամիս անց, եւ նրա մահը դարձավ դամբարանի շուրջ առեղծվածի սկիզբը: Այսպես, հանկարծամահ եղավ Դուգլաս Ռեյդը, այն պահին, երբ պատրաստվում էր ռենտգենյան ճառագայթների օգնությամբ զննել մումիան:

Նրան հետեւեց Ա. Մայը, որը Քարթերի հետ բացել էր դամբարանը: Խանգարվեց լորդ Քարնավոնի եղբոր հոգեկանը, որն ինքնասպան եղավ: Եւս մի միջատի խայթոց պատճառ հանդիսացավ Քարնավոնի կնոջ մահվան: Սրտամկանի կաթվածից, ավտովթարից եւ այլ դժբախտ պատահարներից մահացան դամբարանի բացմանը մասնակցած պրոֆեսորներ Ջեյմս Բրիսթեդը, Նորման Դեյվիսը, Ալան Հարդիները եւ Հերբերտ Ուինլոքը: Ընդհանուր առմամբ «Փարավոնի անեծքից» մահացան պեղումների 22 մասնակիցներ...


Комментариев нет:

Отправить комментарий