воскресенье, 19 октября 2014 г.

Կեպրի

Կեպրի
Կեպրի (Կեպերա, Կեպեր, Կեպրա, Չեպրի), հին եգիպտական աստված ։ Կեպրին ասոցացվում էր բզեզի հետ, քանի որ բզեզը գոմաղբից գնդեր է պատրաստում, գործողություն, որը եգիպտացիները համարում էին արեգակը երկրի շուրջը պտտող ուժերի խորհրդանիշ։ Այսպիսով Կեպրին համարվում էր արեգակնային աստված։ Բզեզի ձվերը ձևավորվում են գոմաղբի մեջ և դուրս են գալիս այնտեղից արդեն լիարժեք ձևավորված։ Կեպրին նույնպես ներկայացնում էր ստեղծումը և վերածնունդը և անմիջականորեն կապված էր ծագող արևի և աշխարհի առասպելական ստեղծման հետ։ Կեպրի անունը կապված է եգիպտական "կեպեր" բառի հետ, որը նշանակում է "ստեղծել" կամ "գոյանալ"։ Կեպրիին նվիրված ոչ մի պաշտամունք չկա և նա ստորադասվում է արեգակի աստված Ռային ։ Կեպրին և արեգակնային մյուս աստված Աթումը բնութագրվում էին Ռայի կերպարով. Կեպրին առավոտյան ծագող արևն էր, Ռան կեսօրին ջերմացնող արևը, իսկ Աթումը երեկոյան արևը ։ Կեպրին հիմնականում պատկերվում էր բզեզի տեսքով, չնայած որոշ գերեզմանների նկարների և դամբարանների պապիրուսների նա ներկայացվում է որպես մարդ՝ բզեզի գլխով։ Եգիպտացիները բզեզի տեսքով ամուլետներ էին կրում, որը խորհրդանշում էր Կեպրիին ։

1 комментарий:

  1. SEGA GENESIS - GAN-GAMING
    SEGA GENESIS. GENESIS-HANDS. งานออนไลน์ Genesis (JP-EU). NA. NA. NA. SEGA GENESIS-HANDS. sol.edu.kg NA. communitykhabar SEGA GENESIS. NA. GENESIS-HANDS. gri-go.com NA.

    ОтветитьУдалить