воскресенье, 19 октября 2014 г.

Ամունեթ և Ամոն

Ամունեթ և Ամոն
Ամոն, Հին եգիպտոսում սկզբնապես արևի աստված, այնուհետև՝ աստվածների թագավոր և փարավոնների իշխանության հովանավոր։
Ամունեթ, Ամոնեթ, Ամաունեթ, հին եգիպտական դիցաբանության օդի և քամու, անտեսանելի ուժերի, ծեսերի ու փարավոնի ընտանիքի պաշտպան աստվածուհի, Օգդոադի աստվածներից մեկը և Ամոնի կողակիցը, նաև նրա կանացի հիպոստասը։ Նրա անունը նշանակում է «կին՝ թաքնված մեկը», որը պարզապես Ամոնի անվան կանացի ձևն է։ Հավանական է,

որ նա երբեք էլ չի եղել ինքնուրույն աստվածություն, քանի որ նրանց մասին ցանկացած հիշատակման մեջ երկուսի անունն էլ մշտապես հանդես է գալիս միասին։ 12-րդ դինաստիայի շրջանում (մոտ մ.թ.ա. 1991-1803 թթ.) Ամունեթը մնացել էր ստվերում, Ամոնի կողակից հիշատակվում է Մուտը, բայց նա մնում էր տեղական կարևորություն ունեցող աստվածուհի, օրինակ՝ Թեբեի շրջանում, որտեղ երկրպագում էին Ամոնին և որտեղ Ամունեթը հանդես էր գալիս որպես փարավոնի պահապան։
Ամոնի պաշտամունքի կենտրոն Կարնակում քրմերը ծառայություններ էին մատուցում նաև Ամունեթի համար։ Աստվածուհուն նվիրված ծեսերը արքայական արարողությունների մաս էին կազմում, օրինակ՝ Սեդ տոնի ժամանակ։
Ամունեթը պատկերվում էր օձի գլխով կամ օձակերպ, և կամ էլ կնոջ կերպարանքով, ով կրում էր Կարմիր թագ։
Կարնակյան վերջին տեքստերում Ամունեթը նույնացվում էր Նեյթի հետ, չնայած նա հիշատակվում էր առանձին աստվածություն ավելի ուշ՝ Հելլենական Եգիպտոսի շրջանում (մ.թ.հ. 323-30 թթ.) ։

Комментариев нет:

Отправить комментарий