вторник, 17 июня 2014 г.

Հերակլեոն՝ կորած եգիպտական քաղաք

Պատմության մեջ, չափազանց մեծ դեր խաղաց `Հերակլեոն եգիպտական հինավուրձ քաղաքի բացահայտումը: Նրան դարերով համարում էին լեգենդ, քաղաք, որը անսահման հարստություն ուներ, որի մասին նշել է Հերոդոտոսը` Պարիսի և Ելենա Տրոյացու այցելության ժամանակ, բայց ցավոք Հերակլեոնը թաղվել էր ջրի տակ: Այն ենթադրվում էր նավահանգիստ էրբոլոր նավերի համար, որ մտնում էին Եգիպտոս հունական աշխարհից:Ըստ հույների նրան նաև ասում էին Տեոնիա, անհետացել է երկրի երեսից մոտ 1200 տարի առաջ, իսկ հիմա ինչ ուրախություն է, որ այն գտնվել է: Գոնե լավ, որ գոնե այս քաղքը անեծք չունի :P :Քաղաքը գտնվում է 11-ից 15 կմ տրամագծով հետազոտական տարածքում` Աբոուկիր ծովածոցի արևմտյան մասում:
Հետազոտությունների ժամանակ գտել են՝
- Ավելի քան 64 նավերի մնացորդներ` խորտակված և ծածկված ավազի և կավի հաստ շերտով,
-Ոսկե մետաղադրամներ և կշռաքարեր՝ պատրաստված բրոնզից և քարերից,
-Հսկայական 5 մետրանոց արձաններ և հարյուրավոր փոքր արձաններ` նվիրված ավելի ստորադաս աստվածների,
-Հսկայական քարե սալեր, որոնք վերագրվում են և՛ Հին Հունաստանին, և՛ Հին Եգիպտոսին,
-Տասնյակ փոքր կրաքարային սարկոֆագներ, որտեղ ենթադրվում է, որ եղել են մումիֆիկացված կենդանիներ,
-Ավելի քան 700 հինավուրց խարիսխներ:


Комментариев нет:

Отправить комментарий