вторник, 24 марта 2015 г.

Հետաքրքիր փաստեր հին Եգիպտոսի մասին

Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին:


Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում:

Եգիպտացի կանայք և տղամարդիկ կանաչ և սև գույների դիմահարդարում էին անում: Համարվում էր, որ նման դիմահարդարումը բուժիչ հատկություններ ունի: Ի սկզբանե դիմահարդարումն օգտագործվում էր ոչ թե գեղեցկության, այլև արևի այրող ճառագայթներից պաշտպանվելու համար:

Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ հին Եգիպտոսում կային մարդիկ, ովքեր քնում էին քարերով լցված բարձերի վրա: Հակաբիոտիկները հայտնաբերվել են 20-րդ դարում, սակայն հին Եգիպտոսում ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում էին նեխած հացով: Իսկ դա հենց հիմք է հանդիսացել պենիցիլինի ստեղծման համար: Ուստի հետ եգիպտացիներին կարող ենք համարել առաջին հակաբիոտիկների ստեղծողներ: 

Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով: 

Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել: 

Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

Комментариев нет:

Отправить комментарий