понедельник, 23 февраля 2015 г.
понедельник, 16 февраля 2015 г.
Եգիպտոսի Գաղտնիքներիը
Հին աշխարհում Եգիպտացիները եղել են ամենականավոր քիմիկոսները։ Մինչ հիմա ժամանակակից քիմիկոսները չեն կարողանում այնպիսի նյութեր, մումիաներ չեն կարողանում անել ինչպես անում էին հին եգիպտացիներրը։ Դիակները զմռսելու նրանց գաղտնիքը մինչև հիմա բացված չէ։Նաև ներկեր պատրաստելու գործում եգիպտացիները նորից եղել են ամենալավը։ Հետաքրքիր է այն, որ նրանց նկարած նկարները պաատի վրա չորս հազար պահպանվել են իրենց պայծառությամբ և դիմացկունության։
Մեր նախկին նյութից Հաթշեպուտի մասինից արդեն պարզ է որ եգիպտացիները շատ լավ են եղել նաև պարֆյումերայից։ Նրանք պատրաստում էին զանազան նյութեր որը պետք էր եգիպտացիները կոսմետիկի համար։
Քար, որ թանկ էր ադամանդից (Երբ արևը աստված էր); Մաս 1
1.
1798 թվականի մայիսին դեպի Եգիպտոս արշավանք սկսելով, Նապոլեոնը Թուլոնի նավահանգստում կենտրոնացրեց հարյուր քսանութ նավ և իտալական արշավանքի երեսունութ հազար վետերանների: Դա շատ հանդուգն ձեռնարկում էր, որովհետև Միջերկրական խովի ջրերը հսկում էր Մեծ Բրիտանիայի այն ժամանակ հզոր նավատորհմը՝ Նելսոնի գլխավորությամբ: Սակայն Նապոլեոնը հույս ուներ, թե անգլիական նավերում տեղի ունեցած նավաստիական երկու խռովություններն այնքան կազմալուծած կլինեն հակառակորդին, որ ֆրանսիական թեթև նավերը կկարողանան աննկատելիորեն որընթաց անցնել ջրափակման օղակի միջով:
Այդ արշավանքի ծրագրերը չէին սահմանափակվում Եգիպտոսի նվաճմամբ: Նապոլեոնը մտադիր էր մի փոքր, բայց մարտերում կոփված բանակով այնուհետև շարժվել դեպի Հնդկաստան, նվաճել այն և այդպիսով քայքայել բրիտանական համաշխարհային կայսրության հիմքերը:
Պատանի հասակից Նապոլեոնը գտնվում էր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների տպավորության տակ, ուստի և նրա հետքերով գնալով, երազում էր Արևելքում մեծ տերություն ստեղծել, որի գլուխ կկանգներ ինքը՝ որպես իշխան, միահեծան տիրակալ:
XVIII դարի վերջին Եգիպտոսը եվրոպացիների համար տակավին գաղտնիքներով ու հմայքով լի մի երկիր էր: Նրա պատմությունը հայտնի էր միայն հին գրողների՝ ինչպիսիք են Հերոդոտը, Ստաբոնը, Դիոդորոսը, Պլուտաքոսը, ստեղծագործություններից, Վերածննդի դարաշըրջանի գրողների խառնաշփոթ հաղորդումներից: Այնտեղ եղած ճանապարհորդները հրաշքներ են պատմել վերից վար խորհրդավոր նշաններով պատված և անապատի թռչկան ավազով կիսով չափ ծածկված հին փլափլատակների, տաճարների,բուրգերի,սյուների,սֆինքսերի ու կոթողների մասին: Նրանց մեջ էր նև լեհ Հնագետ, պատմաբան և ճանապարհորդ,<<Սարագոսում գտնված ձեռագի>> հեղինակ Յան Պոտոցկին (1761-1815), որը 1797 թվականին, այսինքն Նապոլեոնի արշավանքից մեկ տարի առաջ, ֆրանսերեն Հրատարակեց իր <<Ճանապարհոդությունը Թուրքիայում և Եգիպտոսում>> գիրքը:
Եգիպտոսը,իսկ հետո Հնդկաստանը նվաճելուց բացի, Նապոլեոնն իր առջև ևս մեկ նպատակ էր դրել,մարդկության համար ավելի օգտակար,քան նրա ռազմական ծրագրեր էին. արշավանքը դեպի Եգիպտոս պետք է դներ այդ երկրի պատմության կանոնավոր ուսումնասիրության սկիզբը ու ուստի Նապոլեոնն իր հետ վերցրեց գիտնականների և նկարիչներին,աստղագետներին ու երկրաչափների,քիմիկոսների,հանքափորների,արևելագետների,տեխնիկների,գեղանկարիչների, գծագրողների և անգամ բանաստեղծների մի մեծ խումբ:
Մաստաբան
Մասւտաբանը ուղղակնյունաձև կառույց էր որը հանգուցյալի գերեզմանափոսի վրա էր և այն թաղման հողաթամբերի զարգացած ձև էր։ Ըստ եգիպտական արևակենտրոն դիցաբանության արև ծագվող խորհրդանշող այս թումբը պետք է շրջապատվեր քարե գոտիով։P.S. մենք որոշել ենք մի քանի բան վերցնել օրինակ Մաստաբան և մի քանի բան չեն գրի այլ կհարցնենք դաստաուներից և սովորողներից թե նրանք ինչ գիտեն նրա մասին։ Մաստաբայի շարունակությունը ձայնագրության մեջ։
понедельник, 2 февраля 2015 г.
Եգիպտական գիր
Եգիպտական գիր, աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը 24)։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նան գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հևչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․ թ․ ա․32-րդ դարից-մ․ թ․ 3-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ, դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․ թ․ ա․8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․ թ․ ա․ 30-րդ դարից։
Հիերոգլիֆներ
Հիերոգլիֆներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800տարի)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ գաղափագիրն արտահայտում էր բառիմաստ(հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները (որոշիչները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ,գիտություն», մեղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավևի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձիննշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ գրանշաններն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր:
понедельник, 19 января 2015 г.
Подписаться на:
Сообщения (Atom)

