воскресенье, 19 октября 2014 г.

Ամունեթ և Ամոն

Ամունեթ և Ամոն
Ամոն, Հին եգիպտոսում սկզբնապես արևի աստված, այնուհետև՝ աստվածների թագավոր և փարավոնների իշխանության հովանավոր։
Ամունեթ, Ամոնեթ, Ամաունեթ, հին եգիպտական դիցաբանության օդի և քամու, անտեսանելի ուժերի, ծեսերի ու փարավոնի ընտանիքի պաշտպան աստվածուհի, Օգդոադի աստվածներից մեկը և Ամոնի կողակիցը, նաև նրա կանացի հիպոստասը։ Նրա անունը նշանակում է «կին՝ թաքնված մեկը», որը պարզապես Ամոնի անվան կանացի ձևն է։ Հավանական է,

որ նա երբեք էլ չի եղել ինքնուրույն աստվածություն, քանի որ նրանց մասին ցանկացած հիշատակման մեջ երկուսի անունն էլ մշտապես հանդես է գալիս միասին։ 12-րդ դինաստիայի շրջանում (մոտ մ.թ.ա. 1991-1803 թթ.) Ամունեթը մնացել էր ստվերում, Ամոնի կողակից հիշատակվում է Մուտը, բայց նա մնում էր տեղական կարևորություն ունեցող աստվածուհի, օրինակ՝ Թեբեի շրջանում, որտեղ երկրպագում էին Ամոնին և որտեղ Ամունեթը հանդես էր գալիս որպես փարավոնի պահապան։
Ամոնի պաշտամունքի կենտրոն Կարնակում քրմերը ծառայություններ էին մատուցում նաև Ամունեթի համար։ Աստվածուհուն նվիրված ծեսերը արքայական արարողությունների մաս էին կազմում, օրինակ՝ Սեդ տոնի ժամանակ։
Ամունեթը պատկերվում էր օձի գլխով կամ օձակերպ, և կամ էլ կնոջ կերպարանքով, ով կրում էր Կարմիր թագ։
Կարնակյան վերջին տեքստերում Ամունեթը նույնացվում էր Նեյթի հետ, չնայած նա հիշատակվում էր առանձին աստվածություն ավելի ուշ՝ Հելլենական Եգիպտոսի շրջանում (մ.թ.հ. 323-30 թթ.) ։

Աթում

Աթում (Աթեմ կամ Թեմ), եգիպտական առասպելաբանության մեջ կարևոր աստված։ Տարբեր կարծիքներ կան Աթում անվան վերաբերյալ։ Միգուցե այն սերում է "tem" բառից, որը նշանակում է "վերջացնել" կամ "ավարտել"։ Սակայն այն մեկնաբանվում է որպես "ամբողջական" և նաև "աշխարհը ավերող". աշխարհի ստեղծման փուլից հետո նա այն վերածում է ջրային քաոսի։ Քանի որ նա պատկերվում էր որպես աշխարհի ստեղծման հիմնական նյութ, ապա բոլոր աստվածներն ու ամենը ստեղծվել են նրա մարմնից։ Աթումը համարվում է վաղ շրջանի ամենակարևոր աստվածներից մեկը։ Բուրգերի ձեռագրերում նա պատկերված էր որպես և արարիչ և թագավորի հայր։ Հելիպոլիտանյան արարչական առասպելում Աթումը համարվում է առաջին աստվածը։ Նա ինքն իրեն ստեղծել է թմբին նստած՝ հին ջրերից։ Հին առասպելներում նկարագրվում է, որ Աթումը ստեղծել է Շու աստծուն և աստվածուհի Թեֆնութին՝ թքելով նրանց իր բերանից։ Հին Թագավորության եգիպտացիները հավատում էին, որ Աթում աստվածը մահացած թագավորների հոգիները բարձրացնում էր դեպի աստղալից երկինք։ Նա նաև համարվել է արեգակնային աստված. ասոցացվում է Ռա աստծու հետ։ Նա համարվել է երեկոյան արևը, Ռան՝ կեսօրյա արևը, իսկ Կեպրի աստվածը՝ առավոտյան արևը։ [5] Մահացածների գրքում (որը արդի էր հունական-հռոմեական ժամանակաշրջանում ) ասվում է, որ Աթումը վերածնվել է քաոսային ջրերից՝ օձի տեսքով։ Աթումը համարվում է նախագոյության և հետգոյության աստված։ Աթումը առաջինն է, որը վերածնվել է խավարից և անվերջանալի ջրային անդունդից, որը գոյություն ուներ նախքան աշխարհի ստեղծումը։ Նա այս քաոսում միայնակ ստեղծում է իր երեխաներին՝ առաջին աստվածներին։ Նա առաջին աստվածներին ստեղծել է փռշտալով կամ, որոշ դեպքերում, իր սերմնահեղուկից (Շու աստված և Թեֆնութ աստվածուհի)։ Աթումի որդին և դուստրը, չդիմանալով գայթակղությանը, գնում են ջրերը բացահայտելու և անհետանում են մթության մեջ։ Չհամակերպվելով կորստի հետ՝ Աթումը հրեղեն սուրհանդակ (Ռայի Աչքը) է ուղարկում իր երեխաներին փնտրելու։ Նրանց վերադառնալուց հետո այն արցունքի կաթիլները, որ թափեց Աթումը, դարձան առաջին մարդկային արարածները։ Աթումը սովորաբար պատկերված է որպես մարդ, որը կրում է թագավորական գլխաշոր կամ Վերին և Ստորին Եգիպտոսի սպիտակ և կարմիր թագը։ Որոշ դեպքերում նա պատկերված է օձի տեսքով, ինչպես նաև երբեմն հանդիպում է
մանգուստի, առյուծի, ցուլի, մողեսի կամ կապիկի տեսքով։ Աթումի պաշտամունքը կատարվել է Հելիոպոլիս քաղաքում։

Իսիդան

Իսիդան հզոր հին աստվածուհիներից մեկն է, որը դառցել է կանացիության և մայրության եգիպտական իդեալի հասկացողության օրինակ: Նա համարվում էր Օսիրիսի քույրը և կինը, Գոռի մայրը, համատեղ փարավոններին, որոնք համարվում էին բազեագլուխ աստծո երկրային փոխակերպումները:Լինելով շատ հին, Իսիդայի պաշտանմունքը գալիս է Նեղոսի դելտաներից:Այնտեղ է գտնվում Խեբեթ աստվածուհու հնագույն պաշանմունքային կենտրոններից մեկը: Հույների կողմից անվանված Իսեյոն, որը հիմա գտնվում է ավերակների տակ: Զարմանալի է, ամենասկզբից նա եղել է Սեբենիտայի տեղական աստվածությունը, բայց արդեն <<Բուրգի տեքստերում>> նշվում է այդ աստվածուհու արմատական դերը, ընդհանուր եգիպտական պանթեոնում: Սկզբից ասոսացվելով Գոռոմ աստծո հետ, Օսիրիսի ժողովրդական պաշտանմունքի աճի հետ, Իսիդան արդեն հանդես է գալիս, որպես Օսիրիսի քույրը և կինը ու Գոռի մայրը: Նրա սկզբնական գծերը նոր թագավորության ժամանակահատվածում տեղափոխվում են Հատոր աստվածուհու վրա: Իսիդայի Գելիպոլյան համակարգում:

вторник, 30 сентября 2014 г.

Չկարողացաք գտնել առջին թողարկման առաջին տեղը, բայց ստացվեց շատ լավ չստացվաց կադրեր ։)


Բարև ձեզ մենք ցանկանում ենք ձեզ պարգևել մեր առաջին թողարկումը, բայց չենք կարողանում, այս օր Ռա թիվին փորձեց նկարել ձեզ առաջին թողարկումը, բայց դեռ առաջին թողարկում մենք միամիտ նկարեցինք առաջին թողարկման չստցված կադրեր, երբ մենք նայեցինք դրանք ցանկացանք տեղադրել մեր կախարդական բլոգը, որպեսզի դուք տեսնեք մեր չստացված կադրերը, օրինակ՝ դուք կարող եք տեսնել թե ես ոնց եմ վախեցնում Նազելիին, կամ տեսնել թե Նազելին ոնց է մոռանում իր տեկստը և լավ պարում, կամտեսնեք թե մեր ամբողջ օպերատրով , մասնակիներով, նկարողով և անցնող մարդկանց հետ ինչպես ենք պարում։
ԵՎ խնդրում ենք comment դաշտում գրեք ձեր կարծիքները ։







понедельник, 29 сентября 2014 г.

Եգիպտական կռիվ

Այսօր ես և Ալենը կռվել ենք: Ալենը ասում է, որ Անուբիսը ավելի լավն է և հզոր է քան Իսիդան, իսկ ես ասում եմ, որ Իսիդան ավելի հզոր է քան Անուբիսը:


Նրանց մասին կարող եք կարդալ մեր բլոգում:
  
Իսիդա

Անուբիս


Մենք խնդրում ենք comment դաշտում գրեք ձեր կարծիքը:

Նույն մարդը կարող է քվեարկել երկու անգամ:

Քվեարկությունը կավարտվի չորեքշաբթի ժամը 12:00

понедельник, 8 сентября 2014 г.


Բաստ


Բաստը կամ Բաստետ Հին Եգիպտոսում աստվածուհի էր ուրախության, զվարճության և սերի, կանանցային գեղեցկության , պտղաբերության և կենցաղային, որին ցույց էին տալիս կատվի կամ կնոջ կատվի գլխով: Հին դինաստիայի ժամանակ, մինչև ընտելացնելը կատուին, նրան ցույց էին տալիս վագրի տեսքով:

Նրա հայրը- Արևն էր, իսկ մայրը- Հատորը-Լուսինը:  Նուտը աստվախուհի է երկնքի- նրա քույրն է, իսկ նրա եղբայրը- Հոնսուը որը վռնդում էր չար հոգիներին: Նրա ամուսինը-Բեսն է:

Բաստի կենտրոնի երկրպագուները, լուս եկավ, որին պատմում է XXII դինաստիայի (Բուբաստիդով) X-VIII դարում մ.թ.ա- Բուբաստիս քաղաքը: Ատռիբուտ Բաստ- երաժշտական գործիք սիստռոմ: Հաճախ աստվածուհին նկարագրված էր որպես կին կատվի գլխով, նրա ձեռը բռնած սիստր, իսկ նրա ոտքը չորս կատվի ձագ էր: Այդպես անձնավորված եգիպտացիքիաստվածուհի պտղաբերության: Բաստի տղան- Մաքսեսը: Մի քանի տեղերում Բաստը հայտնաբերել է Մուտ, Տեֆնուտ, Սեխմետ և Հատոր: